Երևանում հնդիկները ծեծել ու թալանել են այլ հնդիկների
Մայիսի 03, 2025

Երևանում հնդիկները ծեծել ու թալանել են այլ հնդիկների

Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Հնդկաստանի քաղաքացի 25-ամյա Մանպրիտ Սինգհինը և հայտնել, որ ապրիլի 12-ի ժամը 02։45-ի սահմաններում ազգությամբ հնդիկ 4 անձ, ապօրինի մուտք գործելով իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել են 100 հազար դրամ, իր և կնոջ բջջային հեռախոսները, փորձել են բռնաբարել իր կնոջը, ծեծի են ենթարկել իրեն, գոտիով և մետաղյա ձողով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին պատճառելով՝ մարմնական վնասվածք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցանք կատարած անձինք հանդիսանում են Հնդկաստանի քաղաքացիներ 32-ամյա Մակբուլ Մասիհնը, 31-ամյա Ալիշա Մասին և 20-ամյա Բալվա Մասինը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալները Արթիկ քաղաքում ձերբակալվել և «Ford» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Երևանի քրեական վարչություն, որտեղից էլ տեղափոխվել են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր: Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

Rate this item
(0 votes)

Լրահոս