ՔՊ-ն ու «Հանրապետությունը» մեղադրում են իրավապահներին Նոր Նորքի միջադեպով անգործության մեջ
Հունիսի 23, 2025

ՔՊ-ն ու «Հանրապետությունը» մեղադրում են իրավապահներին Նոր Նորքի միջադեպով անգործության մեջ

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խստորեն դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանում այսօր և երեկ տեղի ունեցած միջադեպերը, նշված է խմբակցության տարածած հայտարարության մեջ։

Նշենք, որ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք եղավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու թաղապետարանի աշխատակիցների միջև, որին մասնակցեց նաև թաղապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։

Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները շեշտում են՝ հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են։

«Տարակուսանք է առաջացնում, որ իրավապահ մարմինների կողմից որևէ գնահատական չի տրվել և համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել դեռևս երեկ Նոր Նորք վարչական շրջանի շենքում դրսևորված ակնհայտ խուլիգանական վարքագծին, ինչի հետևանքով հնարավոր դարձան հետագա սադրանքները և դրանց հաջորդած բռնությունը»,-նշված է հայտարարության մեջ։

Թեմային անդրադարձել է նաև «Հանրապետություն» կուսակցությունը՝ ոչինչ չնշելով իր անդամ թաղապետի պահվածքի մասին։

Կազմակերպությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ, այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Նրանք ևս մեղադրել են իրավապահներին անգործության մեջ, նշելով, որ եթե նրանք երեկվա միջադեպը ընդունեին իբրև հանցագործության մասին հաղորդում և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ու ակտիվիստ ներկայացող անձին հրավիրեին հարցաքննության, այսօրվա զարգացումները չէին լինի։
Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին ակտիվիստ Արթուր Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ գնացել էր Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանի հետ հանդիպման՝ իր խոսքերով, պատասխան պահանջելով հեռախոսով արված հայհոյանքների համար, սակայն նրան թույլ չէին տվել։ Չախոյանն ու Մանուկյանն էլ թաղապետարանի առաջին հարկում կախել էին թաղապետի լուսանկարները և վրան յոգուրտ լցրել։

Հավելենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում Տեր–Մարգարյանը հայտարարել էր՝ ինքը բացի վարչական շրջանի ղեկավար լինելուց, նաև տղա է, ու ինչ արել՝ ճիշտ է արել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսական մամուլում Խաչատուր Սուքիասյանի ընկերության վերաբերյալ հերթական կեղծ լուրն է տարածվել. խոսնակ

Մոսկվայում ձերբակալել են «Ալռոսայի» ադամանդների գողության մասնակիցներին. Շահառուն՝ ՀՀ ԱԺ պատգամավոր է

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Թուրքիա մեկնողների համար

Իսրայելում օդային տագնապ է հայտարարվել. Իրանը հրթիռներ է արձակել

Երևանում պայթյnւն է տեղի ունեցել «Hyundai Elantra»-ում. կան տուժածներ

Կրեմլը հաստատել է Պուտին-Արաղչի այսօր կայանալիք հանդիպումը

Կրшկոցներ՝ Երևանում. կա տուժած

Հունիսի 1-20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար

Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին.Փեզեշքիանը Մակրոնին

Ուրվագծվել են Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկները»․ Տիգրան Աբրահամյան

Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին «ամբողջ մարդկության անվտանգության և բարեկեցության վրա խաղադրույք կատարելու» մեջ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՌԴ-ն գիշերը hրթիռшկnծել է Կիևը

Իրանը կորոշի ԱՄՆ-ի հարձակումներին պատասխանի «ժամանակը, բնույթը և մասշտաբը». Իրավանի