Թրամփն ու Մակրոնն արձագանքել են Պուտինի առաջարկին
Մայիսի 15, 2025

Թրամփն ու Մակրոնն արձագանքել են Պուտինի առաջարկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կիևի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկը։

«Սա կարող է հիանալի օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար: Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջանալի «սպանդը» ավարտվի», - գրել է նա Truth Social-ում:

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «կշարունակի աշխատել հակամարտության] երկու կողմերի հետ՝ ապահովելու համար, որ դա (բանակցային գործընթացը-Խմբ.) տեղի կունենա»։

Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի առաջարկը որակել է «առաջին, բայց անբավարար քայլ», հայտնում է AFP-ն։

Մակրոնը նաև ասել է, որ Պուտինը «ելք է փնտրում և ցանկանում է ժամանակ շահել» և ընդգծել, որ «անվերապահ զինադադարին չպետք է նախորդեն բանակցությունները»։

Ավելի վաղ Պուտինը Կիևի իշխանություններին առաջարկել էր առանց որևէ նախապայմանի վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականի վերջին։ Համապատասխան նախաձեռնության մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Կրեմլում լրագրողների առջև հայտարարություն անելով։ Առաջարկվում է բանակցությունները վերսկսել մայիսի 15-ին Ստամբուլում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀՀ–ում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության գումարը կրկնապատկվեց

Իրանի հետ ԵԱՏՄ երկրների առևտուրն ազատվել է մաքսատուրքից

Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել

Երևանում քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ նոտարը իրեն տրամադրել է տան կեղծված վկայականներ

ՀՀ–ում կսահմանվի պատասխանատվություն վարժական հավաքներից խուսափելու համար

Խոշոր փոփոխություններ Կանադայի կառավարության կազմում

Եթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի Շամխանի

Դեմոկրատները հրաժարվում են քվեարկել Թրամփի իմպիչմենտի օգտին

Իրանում շատ են սիրում մեր ընկույզի մուրաբան. ուրիշ ի՞նչ կարող է առաջարկել ՀՀ–ն իր հարևանին

Կստեղծվի դեղամիջոց, որը կվերականգնի աչքի ցանցաթաղանթի նյարդային բջիջները. NatCom

Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ԶԼՄ

Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. Hetq.am

Երևանում 2 անձ մթերային խանութից գողացել է վճարային տերմինալ և խոշոր չափի գումար

Գերմանական բանակը պետք է դառնա ամենաուժեղը Եվրոպայում. Մերց

Տարադրամի փոխարժեքները մայիսի 15-ին