Նորագույն պատմության տեսափաստագրված բազում էջերից լսվում և երևում են 2018թ.-ի բոլոր ձայները, դեմքերն ու ականջները. Արտակ Զաքարյան
Ապրիլի 30, 2025

Նորագույն պատմության տեսափաստագրված բազում էջերից լսվում և երևում են 2018թ.-ի բոլոր ձայները, դեմքերն ու ականջները. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարանջատման մեխանիկան․
Ներկայիս քաղաքական դաշտում շատերին է պետք տարանջատվել Նիկոլից:

Ես վստահ եմ, ու կարող եմ նույնիսկ գռազ գալ, որ որոշ ժամանակ հետո, ՔՊ-ում էլ են շատերը փորձելու հրապարակային տարանջատվել Նիկոլից և հրաժարվել Սերժ Սարգսյանի օրինական իշխանությունը զավթելու և Նիկոլին իշխանության բերելու գործում իրենց ունեցած մասնակցությունից:

Համազգային ոգևորությամբ իշխանության բերված նիկոլիզմը վերջնարդյունքում վերածվել է չարիքի:

Դարձել է չումա, որից առողջ և անառողջ շատ ուժեր փորձում են հեռու մնալ ու մաքրվել ոչ հեռու անցյալում ունեցած իրենց առնչությունց:

Սա շատ նորմալ է և նույնիսկ գովելի, որ ամեն կերպ փորձում են տարանջատվել Նիկոլից: Բայց պետք է ի նկատի ունենալ, որ դա չի ստացվելու անել ՀՀԿ-ի հաշվին:

Պետք չէ ենթադրություններ հորինել, վարկածներ ծնել, եղելություններ կեղծել և յորովի մեկնաբանություններ անել:

Պետք է նաև նկատի ունենալ, որ պետության կենսական շահերի դեմ սպառնալիքների, քաղաքացիական բախումների ու անմեղ զոհերի շանտաժով, 2018թ. մայիսի 8-ին ՀՀԿ-ից շորթված 11 քվեների պատասխանատվությունն էլ է նիկոլիզմի ու նրա երբեմնի ջատագովների վրա:

Նորագույն պատմության անջնջելի ու տեսափաստագրված բազում էջերից լսվում և երևում են 2018թ.-ի բոլոր ձայները, դեմքերն ու ականջները:
Իշխանափոխությունից հետո պարզաբանման ենթակա հարցերից մեկն էլ պետք է լինի «Նիկոլին իշխանության բերելու» ներքաղաքական շահառուների և տարբեր շրջանակների մերկանտիլ ակնկալիքների բացահայտումը:

Մինչ այդ, համընդհանուր աղմուկի մեջ, թացը չորին խառնած, կորցրել ու կորցնում ենք ամենաթակը՝ ԵՐԿԻՐԸ»:

Արտակ Զաքարյան

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Մարտի 2025 19:48

Լրահոս

Ֆոտո

Wildberries-ը փոփոխել է վերադարձի կանոնները. ինչ է պետք իմանան Հայաստանի բնակիչները

Լավրովը Ռուսաստանի հրադադարի առաջարկը անվանել է ուղիղ բանակցությունների սկիզբ

«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

Եվ´ Ադրբեջանում, և´ արտերկրում պետք է իմանան, որ Հայաստանում մեծ թվով ուժեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ․ Աբրահամյան

«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան

Citroën-ը ներկայացրել է իր նոր` C5 Aircross կոնցեպտը ուղևորների համար «հյուրասենյակի» բոլոր հարմարություններով

«Հրապարակ». Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում

«Իրավունք». Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին՝ իշխանության դեմ ընդդիմությունը ոչ մի ակցիաներ էլ չի հասցնելու անել

«Հրապարակ». ՔՊ-ում հասկանում են, որ կայծից ամեն րոպե կարող է կրակ բռնկվել, եւ փորձում են անլրջացնել գործընթացը

«Իրավունք». Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Ամեն րոպե պատրաստ եղեք»

«Հրապարակ». Անկախներն իմպիչմենտին դեմ են

Նոր պառակտում «թուրքական միասնության» մեջ. թուրք-ադրբեջանական հարաբերությունների վատթարացում

Հնդկաստանը որոշում է հնարավոր պատասխանի ձևաչափն ու ժամկետները

Թրամփն իր հաշվին է ոսկեզօծ դարձրել Սպիտակ տան ինտերիերը

ՌԴ–ն պատրաստ է Բելառուսի հետ ԱԹՍ-ների և ավիատեխնիկայի համատեղ արտադրություն սկսել. Պուտին