Կատարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանն անցում կկատարեն համագործակցության նոր փուլ՝ զարգացման և բարգավաճման
Հունիսի 16, 2025

Կատարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանն անցում կկատարեն համագործակցության նոր փուլ՝ զարգացման և բարգավաճման

Կատարը ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ երկու երկրները կանեցնեն համագործակցության նոր՝ զարգացման և բարգավաճման փուլ։ Այս մասին հայտնում է Կատարի արտաքին գործերի  նախարարությունը։

Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս համաձայնագիրը նաև ամրապնդում է անվտանգությունն ու կայունությունը կովկասյան տարածաշրջանում և վերահաստատում է խաղաղ միջոցների արդյունավետությունն ամբողջ աշխարհում անլուծելի վեճերի և հակամարտությունների լուծման գործում։

Նախարարությունը վերահաստատել է Կատարի լիակատար աջակցությունը տարածաշրջանային և միջազգային բոլոր ջանքերին, որոնք ուղղված են հանուն ավելի խաղաղ, անվտանգ և բարգավաճ աշխարհի համար երկխոսության հարթակների ամրապնդմանը։

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։

Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելն ԱՄՆ-ից օդային կամրջով ծանր ռումբեր է ստանում

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրին

Իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է Իրանի հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը

Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ շենքերից մեկին․ Վիրավորների թվում դիվանագետներ կան

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Իսրայելը դիմել է Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմին միանալու խնդրանքով. Axios

Քիշնևում ոստիկանությունը ցրել է ԼԳԲՏ երթի դեմ բողոքողներին

Իրանը կոչ է արել Իսրայելի բնակիչներին լքել  տարածքները, քանի որ շուտով դրանք բնակության համար պիտանի չեն լինելու

Իրան-Իսրայել պատերազմ․ Իրավիճակը՝ 22։00 դրությամբ

Club World Cup․ «Բավարիայի» հաղթանակը՝ 10:0

Գիտնականները բուծել են վաղուց անհետացած գայլի տեսակ

Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով

Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ