Պոդոլյակը հայտնել է ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրված օգնության չափը
Հունիսի 17, 2025

Պոդոլյակը հայտնել է ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրված օգնության չափը

Միացյալ Նահանգները ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Կիևին տրամադրել է 114 միլիարդ դոլարի օգնություն, այդ թվում՝ ռազմական, ինչը չի համապատասխանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված տվյալներին։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Այսօրվա դրությամբ Ուկրաինային ամերիկյան օգնության ընդհանուր գումարը կազմում է 114 միլիարդ դոլար, ոչ 300 միլիարդ դոլար և ոչ էլ 500 միլիարդ դոլար: Այդ գումարի երկու երրորդը հատկացվել է ռազմական տեխնիկայի մատակարարմանը, և այդ գումարի երկու երրորդն ստացել են ամերիկյան պաշտպանական ընկերությունները», – ասել է նա ֆրանսիական Le Point հանդեսին տված հարցազրույցում։

Պոդոլյակը հավելել է, որ հակամարտության ընթացքում Կիևն ստացել է ինչպես ռազմական, այնպես էլ «ուղղակի ֆինանսական օգնություն»:

Գերմանիայի Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալներով՝ Ուկրաինան 2022 թ. հունվարի 24-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ն ԱՄՆ-ից ստացել է 114,2 միլիարդ եվրո (ավելի քան 123 միլիարդ դոլար) օգնություն, իսկ Եվրոպան   տրամադրել է 132,3 միլիարդ եվրոյի (ավելի քան 143 միլիարդ դոլար) օգնություն:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հեզբոլլահը ներգրավվել է հակամարտության մեջ

Մոսադի շենքը խոցվել է Իրանի զինված ուժերի հրթիռային հարվածից

Իրանական հրթիռները հարվածում են իսրայելական նշանակետերին

Իսրայելը կրկին հրթիռակոծվում է․ Հայֆայից մինչև Թել Ավիվ տագնապի ազդանշաններ են հնչել

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան