Կրակոցների ձայները լսվում են նաև Սիրիայի հայաշատ շրջաններում․ Զարմիկ Պողիկյանը՝ երկրում ընթացող զինված բախումների մասին
Ապրիլի 21, 2025

Կրակոցների ձայները լսվում են նաև Սիրիայի հայաշատ շրջաններում․ Զարմիկ Պողիկյանը՝ երկրում ընթացող զինված բախումների մասին

Սիրիայում շարունակվում են ալավիների, երկրի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և նոր իշխանությունների զինված կազմավորումների միջև բախումները․ հայաշատ շրջաններում ևս կրակոցների ձայներ են լսվում, որի պատճառով մարդիկ զգուշանում են և բնակարաններից դուրս չեն գալիս՝ սպասելով իրադրության կարգավորմանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ մանրամասներ ներկայացնելով Սիրիայի Լաթաքիա նահանգում երկրի անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ խմբավորումների միջև ընթացող զինված բախումների մասին։Նա նշեց, որ Սիրիայում զինված բախումներ են տեղի ունենում ոչ միայն երկրի ծովափնյա շրջանի արվարձաններում, օրեր առաջ բախումներ են տեղի ունեցել նաև հենց մայրաքաղաք Դամասկոսում։

«Անցյալ շաբաթ Դամասկոսի Ժարամանա շրջանում տեղի ունեցան բախումներ։ Սա ինչ-որ երկխոսության պակասի և երբեմն կարգ ու կանոն պահելու պակասի հետևանք է, որի լույսի ներքո, ցավոք, թե՛ կառավարական ուժերի, թե՛ զինյալների, թե՛ սովորական քաղաքացիների շարքերում զոհեր են արձանագրվում»,-ասաց Պողիկյանը։ 

Նրա խոսքով՝ Սիրիայի հայաշատ շրջաններում էլ են կրակոցների ձայներ լսվում, որի պատճառով մարդիկ զգուշանում են և բնակարաններից դուրս չեն գալիս։ «Մարդիկ զգուշություն են դրսևորում և այդ պահերին իրենց բնակարաններից դուրս չեն գալիս մինչև իրավիճակը հանդարտվի։ Շրջանի անվտանգությունը պահպանող ուժերը պարետային ժամ են հայտարարել՝ նպատակ ունենալով սպասել մինչև իրադրության մեղմացումը»,-նկատեց Զարմիկ Պողիկյանը։ Վերջինիս բնորոշմամբ՝ Սիրիայի ժողովուրդն արդեն հոգնել է արյունալի բախումներից և ռազմական գործողություններից։  

Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիրը նաև կարծիք հայտնեց, որ Սիրիան լարվածությունների շրջապտույտից կարող էր դուրս բերվել հարցերը երկխոսությամբ և արդարացիորեն լուծելու ճանապարհով ընթանալու դեպքում։

«Արտաքին գործերի նախարարությունն աշխույժ գործունեություն է ծավալում արտաքին ճակատում՝ տարբեր երկրների հետ Սիրիայի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Մնում է երկխոսությամբ ամրապնդել ներքին անդորրը»,-իր խոսքում նշեց Զարմիկ Պողիկյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արդեն շուրջ 70 մարդ է զոհվել Սիրիայի Լաթաքիա նահանգում երկրի անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ։

Ըստ Al-Hurra պարբերականի՝ զոհերի մեծամասնությունը սիրիական անվտանգության ուժերի ներկայացուցիչները և Ասադի կողմնակիցներն են։ Բացի այդ, կան տասնյակ վիրավորներ ու պատանդներ։ Սիրիական SANA լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ երկրի Պաշտպանության նախարարության ուժերը մտել են Լաթաքիա և Տարտուս քաղաքներ՝ աջակցելու Ասադի կողմնակից խմբավորումների դեմ կռվող Անվտանգության վարչության ուժերին։  Սիրիայի անվտանգության վարչությունը հայտարարել է «վարչական կենտրոններում, մոտակա քաղաքներում և լեռնային շրջաններում Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների «մաքրման» լայնածավալ գործողության մեկնարկի մասին»։

Կառավարական ուժերը խաղաղ բնակիչներին հորդորել են մնալ իրենց տներում և անհապաղ հայտնել ցանկացած կասկածելի տեղաշարժի մասին: Նախկին նախագահի կողմնակիցներին կոչ է արվել վայր դնել զենքերը։ Անվտանգության վարչությունը Լաթաքիա և Տարտուս քաղաքներում պարետային ժամ է սահմանել։Սիրիական բանակը մարտի 7-ի լուսադեմին մեծ ռազմական ուժեր է ուղարկել Լաթաքիա՝ հետ մղելու Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի հարձակումները:

Նաև օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր՝ Լաթաքիայի գյուղերում նախկին իշխանությունների կողմնակիցներին հետապնդելու համար։ Հայտարարվել է, որ Ասադի տասնյակ կողմնակիցներ այժմ գտնվում են անվտանգության ուժերի ձեռքում: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենսը ժամանել է Դելի. Մոդիի հետ քննարկելու են մաքսատուրքերն ու առևտրային համաձայնագիրը

Թրամփը տեղեկացրել է Իսրայելին, որ չի աջակցում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածներին. FT

Իսպանիան եռօրյա սուգ է հայտարարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ

Վատիկանն աղոթքի ծիսակարգ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար

Պուտինն ստորագրել է ՌԴ ԶՈՒ-ն վարկաբեկելու համար քրեական պատիժը խստացնելու օրենքը

Կաթված կամ ուղեղի արյունազեղում. Ինչից է մահացել Հռոմի Պապը

Պենտագոնի ղեկավարի կինն ու եղբայրը եղել են Signal Messenger-ի փակ խմբի անդամ. NYT

Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Սուրեն Նազինյանը կազատվի պաշտոնից

Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Honda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Օմանի սուլթանը ժամանել է ՌԴ

Ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ը, կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը

Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները կարծիքներ են փոխանակում հաջորդ փուլերի վերաբերյալ. Մհեր Գրիգորյան

ԱՄՆ Պետդեպարտամենտն արմատապես կփոխվի