Թրամփը պլանավորում է կազմել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին կարգելվի մուտք գործել ԱՄՆ. NYT
Ապրիլի 21, 2025

Թրամփը պլանավորում է կազմել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին կարգելվի մուտք գործել ԱՄՆ. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավարտում է աշխատանքն առանձին երկրների քաղաքացիների համար ԱՄՆ մեկնելու նոր արգելքի վրա: Այդ մասին հաղորդում է New York Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։

Ինչպես հայտնել են հրատարակության զրուցակիցները, ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են կազմել այն երկրների «կարմիր ցուցակը», որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կարգելվի։

Աղբյուրներից մեկը նշել է, որ առաջարկվող «կարմիր ցուցակը» ներկայում հիմնականում բաղկացած է այն երկրներից, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ ավելի վաղ արգելված էր Թրամփի նախորդ վարչակազմի օրոք։

Հրապարակությունը պարզաբանում է, որ այդ ժամանակ նման երկրների թվում էին Կուբան, Իրանը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Եմենը։

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ նախագծում նախապես առաջարկվում էր Աֆղանստանը ներառել երկրների այն խմբի մեջ, որոնց քաղաքացիներին կտրականապես կարգելվի մուտք գործել ԱՄՆ։

Նշվում է, որ պլանավորվում է ստեղծել այն երկրների «նարնջագույն ցուցակ», որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կսահմանափակվի, բայց ամբողջությամբ չի արգելվի։ Նման երկրներից դիմորդները պետք է անցնեն դեմ առ դեմ հարցազրույց:

Երրորդ՝ «դեղին խմբում» ընդգրկված երկրներին 60 օր ժամանակ կտրվի հայտնաբերված որոշ թերություններ վերացնելու համար, այլապես նրանք կարմիր կամ նարնջագույն ցուցակում կընդգրկվեն, ասել են աղբյուրները։

Առայժմ հայտնի չէ՝ ամերիկյան գործող այցագրեր ունեցող մարդիկ կհայտնվեն արդյոք արգելքի տակ, և արդյոք այդ այցագրերը կչեղարկվեն։ Անհասկանալի է նաև, թե արդյոք արգելքները կվերաբերեն «գրին քարտ» ունեցողներին, որոնք ԱՄՆ-ում մշտական ​​բնակության թույլտվություն են ստացել:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենսը ժամանել է Դելի. Մոդիի հետ քննարկելու են մաքսատուրքերն ու առևտրային համաձայնագիրը

Թրամփը տեղեկացրել է Իսրայելին, որ չի աջակցում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածներին. FT

Իսպանիան եռօրյա սուգ է հայտարարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ

Վատիկանն աղոթքի ծիսակարգ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար

Պուտինն ստորագրել է ՌԴ ԶՈՒ-ն վարկաբեկելու համար քրեական պատիժը խստացնելու օրենքը

Կաթված կամ ուղեղի արյունազեղում. Ինչից է մահացել Հռոմի Պապը

Պենտագոնի ղեկավարի կինն ու եղբայրը եղել են Signal Messenger-ի փակ խմբի անդամ. NYT

Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Սուրեն Նազինյանը կազատվի պաշտոնից

Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Honda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Օմանի սուլթանը ժամանել է ՌԴ

Ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ը, կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը

Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները կարծիքներ են փոխանակում հաջորդ փուլերի վերաբերյալ. Մհեր Գրիգորյան

ԱՄՆ Պետդեպարտամենտն արմատապես կփոխվի