Արաբական երկրները հաստատել են Թրամփի Գազայի պլանի այլընտրանքային ծրագիրը՝ 53 միլիարդ դոլար բյուջեով
Հունիսի 17, 2025

Արաբական երկրները հաստատել են Թրամփի Գազայի պլանի այլընտրանքային ծրագիրը՝ 53 միլիարդ դոլար բյուջեով

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները Կահիրեում կայացած գագաթնաժողովի ժամանակ հաստատել են 53 միլիարդ դոլար արժողությամբ Գազայի վերակառուցման ծրագիր, որի նպատակն է հակազդել «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» պիտակավորված ԱՄՆ սխեմային։

BBC-ն հաղորդում է, որ 91-էջանոց համապարփակ նախագիծը մշակել է Եգիպտոսը։ Այս նոր ծրագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած պլանից տարբերվում է նրանով, որ այն միայն բնակավայրերի վերակառուցման մասին չէ, այլ առաջնային տեղ է տալիս քաղաքականությանը և պաղեստինցիների իրավունքներին, ընդգծում է BBC-ն։ 

Մարտի 4-ին տեղի ունեցած ԱՊԼ երկրների գագաթնաժողովի ընթացքում լիգայի անդամ երկրները հաստատել են նաև անկախ ինքնիշխան պետություն ստեղծելու պաղեստինցիների իրավունքը։ Ըստ Al-Sharq պարբերականի՝ գագաթնաժողովի բացման իր ելույթում ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Ղեյտը հայտարարել է, որ Գազայի հատվածի վերակառուցումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ զենքերը լռեն, և իսրայելական ուժերը լիովին դուրս գան այնտեղից։

«Եգիպտոսի ծրագիրն այժմ արաբական ծրագիր է», – հայտարարել է նա՝ ընդգծելով, որ «արաբական դիրքորոշումն այն է, որ մերժվի ցանկացած տեղահանում, լինի դա կամավոր, թե հարկադրված»։Բացի այդ, ԱՊԼ երկրների եզրափակիչ հայտարարության տեքստում նշվել է արդար խաղաղության հասնելու կարևորությունը։ 

«Մեր ռազմավարական ընտրությունն է հասնել արդար և համապարփակ խաղաղության, որը կբավարարի Պաղեստինի ժողովրդի բոլոր իրավունքները, առաջին հերթին՝ նրա ազատության իրավունքը և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ ինքնիշխան պետության ստեղծումը՝ հիմնված երկու պետություններ ստեղծելու 1967 թ․ որոշման վրա», – նշված է փաստաթղթում։

ԱՊԼ երկրները նաև կոչ են արել միջազգային համաժողով կազմակերպել Պաղեստին պետության ստեղծման համար և պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և արդար խաղաղության հասնելու նպատակով համագործակցել ԱՄՆ-ի հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հնդկաստանը Իրանից իր 110 քաղաքացիներին տարհանել է Հայաստանի տարածքով. ԱԳՆ

Մայիսին գնաճը Հայաստանում արագացել է. ԿԲ

Ես ակնկալում եմ Թեհրանի լիակատար կապիտուլյացիան․ Թրամփ

Իրանը բացահայտել է, թե ինչ նոր զենք է օգտագործել Իսրայելի դեմ

ԱՄՆ-ն պետք է 50,000 դագաղ պատրաստի իր զինծառայողների համար, նախքան Իրանի վրա հարձակվելու որոշում կայացնելը․ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ

Էրդողանի հրավերով՝ Փաշինյանը հունիսի 20-ին կայցելի Թուրքիա

Թել Ավիվը կաթվածահար վիճակում է. Իրանը շարունակում է հարվածները

Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին. Սամվել Կարապետյան

ԱՄՆ-ն ևս մեկ ավիակիր է ուղարկել Մերձավոր Արևելք

Իսրայելը մի քանի անակնկալ է պատրաստել Իրանի համար. ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը խոստացել է, որ Իրանում գործողությունները շուտով կընդլայնվեն

Հեզբոլլահը ներգրավվել է հակամարտության մեջ

Մոսադի շենքը խոցվել է Իրանի զինված ուժերի հրթիռային հարվածից

Իրանական հրթիռները հարվածում են իսրայելական նշանակետերին

Իսրայելը կրկին հրթիռակոծվում է․ Հայֆայից մինչև Թել Ավիվ տագնապի ազդանշաններ են հնչել