Մարդասիրական իրավունքը Ղարաբաղում պարտվեց, շնորհակալ ենք տեղի ունեցածը քննադատելու համար. Ալեն Սիմոնյան
Մայիսի 04, 2025

Մարդասիրական իրավունքը Ղարաբաղում պարտվեց, շնորհակալ ենք տեղի ունեցածը քննադատելու համար. Ալեն Սիմոնյան

Ողջունում եմ ձեզ Երևանում, ուրախ եմ, որ այսօր Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր նոր թափ ստացավ օրակարգի շրջանակներում հնարավորություն կունենանք քննարկել երկուստեք հետաքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը իր խոսքում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Օգտվելով առիթից, ուզում եմ նաև շնորհավորել ձեզ Եվրոպական խորհրդարանի անցյալ տարի տեղի ունեցած ընտրությունների և նոր կազմով այս կոմիտեի առաջին նիստին մասնակցելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ առաջիկայում կունենանք էլ ավելի սերտ ու արդյունավետ համագործակցություն, քանի որ առկա է քաղաքական ամուր կամք և մեր հանրության պահանջը։

Կուզենայի նաև ի դեմս ձեզ շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր այն պատգամավորներին, որոնք այս տարիների ընթացքում հետևել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, ականջալուր են եղել մեր ահազանգերին և Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույցներում ու ելույթներում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված կործանարար պատերազմը, 100 հազարից ավելի հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, Ադրբեջանում պահվող գերիների փաստը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության հանդեպ իրականացված վանդալիզմը:

Ցավոք այդ բոլոր արձագանքները բավարար չեղան և միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երջանիկ լինելու համար պետք է աշխատել ոչ թե արտաքինի, այլ ինքնագնահատականի վրա

Երկրաշարժ՝ Թեհրանի մոտակայքում

Նեթանյահուի Ադրբեջան այցի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու մասին «խոսք չի կարող լինել»

Իմ կռիվը Հայաստանում հեղինակություն ունենալու համար չէ. Սերժ Սարգսյան

Նեթանյահուն հետաձգել է այցն Ադրբեջան

Ամերիկայում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգ կա. ԱՄՆ ՆԳ նախարար

Թրամփը գրոհում է Վատիկանը. քաղաքական վերլուծաբան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆ

«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ Կոպիրկին

Զանգվածային վրաերթ Շտուտգարտում. կա առնվազն մեկ զոհ

Պետդեպարտամենտը հերքել է Ուկրաինայում կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի դուրս գալու մասին տեղեկությունները

Թուրքիան հինգ տարի անց թուրքմենական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով. Էրդողան

Ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ Սարգսյան

Զելենսկին հայտնել է, թե Վատիկանում ինչ են խոսել Թրամփի հետ