Նեթանյահուն հետաձգել է այցն Ադրբեջան
Մայիսի 04, 2025

Նեթանյահուն հետաձգել է այցն Ադրբեջան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է հետաձգել մայիսի 7-11-ը նախատեսված իր այցը Ադրբեջան՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, հաղորդում է Times of Israel-ը՝ հղում անելով Նեթանյահուի գրասենյակին։

«Գազայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև քաղաքական և անվտանգության հարցերով խիտ գրաֆիկի լույսի ներքո, վարչապետ Նեթանյահուն որոշել է հետաձգել իր այցն Ադրբեջան՝ ավելի ուշ ժամկետով», - ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ։ «Վարչապետը շնորհակալություն է հայտնում նախագահ Ալիևին հրավերի համար և բարձր է գնահատում երկու երկրների միջև ջերմ հարաբերությունները»։

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչությանը կից դեզինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնը հայտարարել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մայիսի 7-ին Ադրբեջան կատարելիք այցի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու մասին խոսք լինել չի կարող։

«Թուրքիան փակել է իր օդային տարածքն իսրայելական ինքնաթիռների համար՝ Իսրայելի կողմից Գազայի նկատմամբ ցեղասպանական քաղաքականության արդյունքում։

Թուրքիան շարունակում է պաշտպանել պաղեստինցի ժողովրդի արդար գործը։

Մի՛ հավատացեք անհիմն մեղադրանքներին», - ասվում է թուրքական գերատեսչության հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս