Ուկրաինայում խաղաղության հարցում Ֆրանսիան և նրա գործընկերները միասնական դիրքորոշում ունեն. Մակրոն
Հունիսի 23, 2025

Ուկրաինայում խաղաղության հարցում Ֆրանսիան և նրա գործընկերները միասնական դիրքորոշում ունեն. Մակրոն

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման և եվրոպական անվտանգության շուրջ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մի խումբ երկրների խորհրդակցությունների երկրորդ փուլից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը նախաձեռնել է այդ խորհրդակցությունները, նշել է դրանց մասնակիցների դիրքորոշման հստակությունն ու միասնականությունը: Այս մասին Մակրոնը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Ես ևս մեկ անգամ երկար զրուցեցի Եվրամիության, ինչպես նաև Կանադայի, Իսլանդիայի և Նորվեգիայի մի քանի գործընկերների հետ: Ֆրանսիայի ու նրա գործընկերների դիրքորոշումը հստակ է և միասնական: Մենք կայուն և հուսալի խաղաղություն ենք ցանկանում Ուկրաինայում: Մենք Ուկրաինայի կողքին ենք և ստանձնելու ենք Եվրոպայում խաղաղության ու անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը։ Դրանում է Ֆրանսիայի գլխավոր շահը, և ես դրա երաշխավորն եմ», – գրել է Ֆրանսիայի նախագահը։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ փարիզյան խորհրդակցությունների մասնակիցները կիսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու երեք տարի շարունակվող ռազմական գործողություններին։

Մակրոնը հայտարարել է, որ եվրոպացիների ջանքերը հանուն խաղաղության կշարունակվեն՝ հարգելով այն սկզբունքները, որոնք համապատասխանում են իրենց շահերին։

Որպես այդ սկզբունքներ նա թվարկել է Ուկրաինայի ներգրավվածությունը բանակցային գործընթացում և այդ երկրի իրավունքների հանդեպ հարգանքը, կայուն խաղաղությունը՝ հուսալի և վստահություն ներշնչող երաշխիքների հետ միասին, ինչպես նաև անվտանգության վերաբերյալ Եվրոպայի մտահոգությունները հաշվի առնելը:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ իրենք հավատացած են, որ եվրոպական երկրները պետք է մեծացնեն անվտանգության և պաշտպանական ծախսերը։ Համապատասխան որոշումները կընդունվեն «առաջիկա օրերին ու շաբաթներին»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսական մամուլում Խաչատուր Սուքիասյանի ընկերության վերաբերյալ հերթական կեղծ լուրն է տարածվել. խոսնակ

Մոսկվայում ձերբակալել են «Ալռոսայի» ադամանդների գողության մասնակիցներին. Շահառուն՝ ՀՀ ԱԺ պատգամավոր է

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Թուրքիա մեկնողների համար

Իսրայելում օդային տագնապ է հայտարարվել. Իրանը հրթիռներ է արձակել

Երևանում պայթյnւն է տեղի ունեցել «Hyundai Elantra»-ում. կան տուժածներ

Կրեմլը հաստատել է Պուտին-Արաղչի այսօր կայանալիք հանդիպումը

Կրшկոցներ՝ Երևանում. կա տուժած

Հունիսի 1-20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար

Թեհրանը կարձագանքի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներին.Փեզեշքիանը Մակրոնին

Ուրվագծվել են Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկները»․ Տիգրան Աբրահամյան

Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին «ամբողջ մարդկության անվտանգության և բարեկեցության վրա խաղադրույք կատարելու» մեջ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՌԴ-ն գիշերը hրթիռшկnծել է Կիևը

Իրանը կորոշի ԱՄՆ-ի հարձակումներին պատասխանի «ժամանակը, բնույթը և մասշտաբը». Իրավանի