Ոստիկանությունում քննարկել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը կանխարգելելու հարցը
Ապրիլի 21, 2025

Ոստիկանությունում քննարկել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը կանխարգելելու հարցը

Ներքին գործերի նախարարությունում փետրվարի 3-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի պատշաճ արձանագրման ու արձագանքման, քննության իրականացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնակցել են ՆԳՆ Ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՆԳ նախարարության, Համայնքային ոստիկանության, Քննչական կոմիտեի և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ներկայացվել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ ՆԳՆ Ոստիկանությունում ստացված հաղորդումները, այդ ուղղությամբ իրականացվող իրազեկման ու բացատրական աշխատանքները, ինչպես նաև առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են դեպքերին օպերատիվ արձագանքմանը։

Քննարկվել են նաև նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր, կարևորվել համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը։ Մասնակիցները ներկայացրել են հանցատեսակի կանխարգելմանն ուղղված մի շարք առաջարկներ, որոնք կնպաստեն կենդանիների պաշտպանվածությանը և հասարակության իրազեկման բարձրացմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպում-քննարկումները դարձնել շարունակական։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը և Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Զատկի պատարագին. ներկա է ԵՄ դեսպանը

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել ուկրաինական հրթիռային համալիրի փորձարկումների անցկացման վայրին. ՌԴ ՊՆ

Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը

Վերջնական խաղաղության ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

Պուտինը Զատկի տոների հետ կապված ժամանակավոր հրադադար է հայտարարել

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքներն՝ այսօր

Սպանություն՝ Երևանում․ մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա

Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը

Մեզ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման մի շարք հարցերի շուրջ, առաջիկայում նոր հանդիպում է նախատեսվում ԱՄՆ ներկայացուցիչների հետ․ Արաղչի

Սա է իրական Կիրանցը. լրագրող

ԱՄՆ ՊՆ շտաբի պետը կփոխվի. Politico

Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ

Թրամփը հույս ունի, որ Չինաստանի հետ տարաձայնությունները կկարգավորեն երեք-չորս շաբաթվա ընթացքում

ՌԴ զինուժն ազատագրել է Կուրսկի մարզի Օլեշնայա բնակավայրը․ ՊՆ