Հայաստանի մանրածախ շուկայում սուրճը 20-30%-ով կթանկանա
Հունիսի 17, 2025

Հայաստանի մանրածախ շուկայում սուրճը 20-30%-ով կթանկանա

Սուրճի միջազգային շուկայում թանկացումները մեծ ազդեցություն կունենան Հայաստանի մանրածախ շուկայում, որը զգալի կլինի ապրիլ-մայիս ամիսներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սուրճի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Հովսեփյանը։

Հայտնել էինք, որ «Արաբիկա» տեսակի սուրճի բորսայական գները հասնում են նոր, ռեկորդային ցուցանիշի` մեկ տոննան 8000 դոլար։ «Ռոբուստա» տեսակի սուրճի մարտյան ֆյուչերսների գինը 1 տոննայի համար մոտ 5500 դոլար է: Հունվարի սկզբից ֆյուչերսները թանկացել են ավելի քան 15 %-ով։

«Այսինքն ամենաուշը 2-3 ամիս անց Հայաստանում սուրճը 20-30 %-ով կթանկանա։ Ով ունի հին խմբաքանակ, կարող է ներկայիս գինը պահել մինչև նոր խմբաքանակի ստացումը։ Թանկացումը կտարածվի բոլոր տեսակի սուրճերի վրա։ Գնաճ նկատելի կլինի նաև շոկոլադի շուկայում, մոտ երկու անգամ թանկացում կնկատվի»,–ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքով` թանկացման հիմնական պատճառը Բրազիլիայում, Կոլումբիոյում և Վիետնամում եղանակային պայմաններն են, որտեղ կամ երաշտներ են, կամ ամենօրյա անձրևներ, որի հետևանքով բերքը պակասում է։

Նույն խնդիրն առկա է նաև կակաոյի շուկայում։ Հիմնական արտադրող երկիրը Կոտ դ’Իվուարի Հանրապետությունն է, որտեղ ևս եղել է եղանակային պայմանների փոփոխություն, որի պատճառով կակաոն թանկացել է։

Նրա խոսքով` «Արաբիկա» տեսակի սուրճը վաճառվում է Նյու Յորքի բորսայում, իսկ «Ռոբուստա» տեսակի սուրճը` Լոնդոնի բորսայում։ Այդ երկու բորսաներն են որոշում սուրճի միջազգային գինը։ Մեծ խաղացողներն օգտվում են իրավիճակից ու բարձրացնում են սուրճի գինը, որպեսզի գերշահույթ ստանան։

Հովսեփյանը շեշտեց, որ 1972 թվականից այս կողմ սուրճի նման թանկացում չի եղել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան

Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

Axios. ԱՄՆ-ն դիտարկում է Իսրայելին հակաբունկերային ռումբեր տալու հնարավորությունը

Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»

Շոյգուն Պուտինի հատուկ հանձնարարությամբ Փհենյանում է