2024–ի նոյեմբերին ՀՀ կատարված դրամական փոխանցումները զգալի նվազել են. Համաշխարհային բանկ
Ապրիլի 30, 2025

2024–ի նոյեմբերին ՀՀ կատարված դրամական փոխանցումները զգալի նվազել են. Համաշխարհային բանկ

Դեպի Հայաստան դրամական փոխանցումները 2024 թվականի նոյեմբերին 2023 թվականի նոյեմբերի համեմատ նվազել են 21,7 %-ով: Հայաստանի վերաբերյալ իր ամենամսյա մակրոտնտեսական զեկույցում այս մասին նշել է Համաշխարհային բանկը։

Նվազել են ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից փոխանցումները։

Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ընդհանուր ներհոսքը Հայաստան կազմել է 177,9 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 447 մլն դոլար), ընդ որում` ոչ առևտրային փոխանցումները կազմել են 31,1 մլրդ դրամ (78 մլն դոլար)։

Ինչպես ավելի վաղ նշվել էր, գնաճը դեկտեմբերին կազմել է 1,5 %։ Սա 2023 թվականի ապրիլից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է (մինչև 2023 թվականի սկիզբը «ռելոկանտների էֆեկտով» պայմանավորված՝ արձանագրվել էր կտրուկ գնաճ, բայց 2023 թվականի գարնանից սկսեց կտրուկ նվազել, և մոտ մեկուկես տարի գրեթե միշտ 1%-ից ցածր էր կամ նույնիսկ բացասական)։

Արտաքին առևտուրը հունվար-նոյեմբերին (առկա վերջին տվյալները) աճել է, արտահանումը՝ 74%-ով՝ մինչև 12,3 մլրդ դոլար, ներմուծումը՝ 41%-ով՝ մինչև 15,9 մլրդ դոլար։ Սակայն մեկ ամսվա կտրվածքով (2024 թվականի նոյեմբերին 2023 թվականի նոյեմբերի համեմատ) արտաքին առևտուրը նվազել է, ներմուծումը՝ 35%-ով, արտահանումը՝ 21,4%-ով` կազմելով համապատասխանաբար 752 մլն դոլար և 1 մլրդ 166 մլն դոլար։

Դա հիմնականում պայմանավորված է թանկարժեք մետաղների և քարերի, ինչպես նաև մեքենաների վաճառքի ծավալների անկմամբ։ Ավտոմեքենաների վերավաճառքը կրճատվեց, երբ 2023 թվականի կեսերին Վրաստանը մեքենաները ՌԴ վերարտահանելու արգելք սահմանեց։ Այդուհանդերձ, վերարտահանման ծավալները Հայաստանում շարունակում են մի քանի անգամ ավելի բարձր մնալ, քան մինչև 2022 թվականը։

Չհաշված մեքենաների, թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանումը՝ արտահանումն աճել է 32%-ով։

Բյուջեի պակասուրդը կրճատվել է` հոկտեմբերի 138,5 մլրդ դրամից (348 մլն դոլար) նոյեմբերին հասնելով 20,7 մլրդ դրամի (52 մլն դոլար)։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նոր պառակտում «թուրքական միասնության» մեջ. թուրք-ադրբեջանական հարաբերությունների վատթարացում

Հնդկաստանը որոշում է հնարավոր պատասխանի ձևաչափն ու ժամկետները

Թրամփն իր հաշվին է ոսկեզօծ դարձրել Սպիտակ տան ինտերիերը

ՌԴ–ն պատրաստ է Բելառուսի հետ ԱԹՍ-ների և ավիատեխնիկայի համատեղ արտադրություն սկսել. Պուտին

Երևանում մետրոյի վագոնները վնասած օտարերկրացիները մեղավոր ճանաչվեցին

Արագածոտնի մարզում տրանսպորտն առայժմ չի թանկանա, երթուղին էլ չի փոխվի

Նեթանյահուն մայիսի 7-11-ը կլինի Ադրբեջանում

Ադրբեջանում մարդու իրավունքները ԵՄ-ի համար առաջնահերթություն են. Կալաս

Կանադայում լիբերալներին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում

Իտալացի կարդինալը չի մասնակցի Հռոմի Պապի ընտրությանը. պատճառը սկանդալն է

Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով

Բացվել է Թուրքիայի 2-րդ ամենամեծ օդանավակայանը

Փաշինյանն Արմավիրի և Արագածոտնի փոխմարզպետներ է նշանակել

Շղթայական վթար Սյունիքում․ կա 1 զոհ, 2 տուժած

Ուղղել է ամուսնուն. Իսրայելում վրդովված են Նեթանյահուի կնոջ ակնարկից