Ոչ մի Եվրոպա. արցախցիներին զրկում են նաև ազատ տեղաշարժից
Ապրիլի 21, 2025

Ոչ մի Եվրոպա. արցախցիներին զրկում են նաև ազատ տեղաշարժից

MediaHub-ը գրում է

Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները վերջին շրջանում տարբեր մոտեցումներ են ցուցաբերում արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու հարցում։ Մասնավորապես, եվրոպական երկրների դեսպանատները կամ հյուպատոսարանները մերժում են՝ կապույտ անձնագրում 070 ծածկագիր ունեցող քաղաքացիներին և վիզա չեն տրամադրում։

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել բռնի տեղահանված քաղաքացիներից, որ խոչընդոտվում է, ըստ էության, իրենց ազատ տեղաշարժը, նրանց թույլ չեն տալիս մեկնել երկրից՝ նախապայման դնելով փոխել ՀՀ քաղաքացու անձնագիրը: Կարճ ասած՝ ջնջել վերջին կապը թշնամու կողմից ապօրինի օկուպացված հայրենի Արցախի հետ:

Բողոքները մեկը չեն, երկուսը չեն, հատկապես ամռան այս ամիսներին խնդիրը էլ ավելի ցցուն ուրվագծվեց:

«070 կոդով անձնագրերի դեպքում չեն տրամադրում մուտքի արտոնագիր՝ պահանջելով փոխել այն և ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Սա դեսպանատան տեսակետը չէ, որ 070 անձնագիր ունեցող անձինք փախստականներ են, այլ դա Հայաստանի միգրացիոն իշխանությունների պաշտոնական ձևակերպումն է»,- այս մասին MediaHub-ին փոխանցեցին «ԲԻ ԷԼ ԷՍ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» վիզաների կենտրոնից։ 

Սա ենթադրում է, որ Արցախի քաղաքացիներին արգելում են այցելել  դեպի շենգենյան գոտի։ Օրինակ, Բուլղարիայի դեսպանատնից փոխանցեցին, որ եթե քաղաքացու անձնագիրն ուժի մեջ է, ապա միայն ուսումնասիրելուց հետո կտրվի մուտքի արտոնագիր։ 

Իսկ Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչությունից փոխանցեցին․ «Ցավոք, 070 կոդով անձնագրեր ունեցող քաղաքացիները մերժում կստանան, քանի որ Հայաստանի իշխանությունների կողմից հրապարակված տեղեկատվության հիման վրա դեսպանությունը ներկայումս ենթադրում է, որ 070 ծածկագրով անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացու անձնագիր։ Քանի դեռ անձնագրով հստակ ապացուցված չէ քաղաքացիությունը, հնարավոր չէ ընդունել կամ ընթացք տալ դիմումին»։ 

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, արձագանքելով MediaHub-ի հարցին, նշեց. «Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթները»։

Ըստ այդ կոնվենցիայի՝ պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին տալիս են ճամփորդական փաստաթղթեր՝ իրենց տարածքից դուրս ճամփորդելու նպատակով։

«Սա այն դեպքում, եթե ազգային անվտանգությունից և հասարակական կարգի պաշտպանությունից բխող հիմնավոր պատճառներն այլ բան չեն պահանջում։ Բացի այդ, պայմանավորվող պետությունները կարող են նման ճամփորդական փաստաթուղթ տալ իրենց տարածքում գտնվող ցանկացած այլ փախստականի»,- հավելեց ՄԻ պաշտպանը։

Այսպիսով, Հայաստանում բնակություն հաստատած, ադրբեջանցիների վայրագություններից փրկված արցախցիները բառացի հայտնվել են մեկը մյուսին հաջորդող խնդիրների շրջափուլի մեջ, հետն էլ՝ սահմանափակ տեղաշարժի հնարավորությամբ: 

Հունան Թադևոսյան

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը և Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Զատկի պատարագին. ներկա է ԵՄ դեսպանը

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել ուկրաինական հրթիռային համալիրի փորձարկումների անցկացման վայրին. ՌԴ ՊՆ

Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը

Վերջնական խաղաղության ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

Պուտինը Զատկի տոների հետ կապված ժամանակավոր հրադադար է հայտարարել

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքներն՝ այսօր

Սպանություն՝ Երևանում․ մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա

Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը

Մեզ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման մի շարք հարցերի շուրջ, առաջիկայում նոր հանդիպում է նախատեսվում ԱՄՆ ներկայացուցիչների հետ․ Արաղչի

Սա է իրական Կիրանցը. լրագրող

ԱՄՆ ՊՆ շտաբի պետը կփոխվի. Politico

Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ

Թրամփը հույս ունի, որ Չինաստանի հետ տարաձայնությունները կկարգավորեն երեք-չորս շաբաթվա ընթացքում

ՌԴ զինուժն ազատագրել է Կուրսկի մարզի Օլեշնայա բնակավայրը․ ՊՆ