ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնել է Անկախության օրը
Հունիսի 15, 2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնել է Անկախության օրը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնել է Միացյալ Նահանգների անկախության 248-րդ տարին։ Այս տարվա տոնակատարությունն ընթացավ «Կալիֆոռնիան երազում է․ Մենդոսինոյից մինչև Սան Դիեգո» խորագրի ներքո՝ նշանավորելով Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև ամուր կապերն ու յուրահատուկ տուրք մատուցելով Կալիֆոռնիայում բնակվող մեծ ամերիկահայ համայնքին։ Ամերիկացիներն Անկախության օրը նշում են հուլիսի 4-ին․ 1776 թ․ հենց այդ օրն է ընդունվել Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը։

«Ինձ համար պատիվ է արդեն երկրորդ անգամ Հայաստանում տոնել Անկախության օրը՝ նշանավորելու Միացյալ Նահանգների ժողովրդավարության ծնունդը, հայ-ամերիկյան ամուր հարաբերությունները, մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքները, իսկ այսօր նաև մի փոքր վայելելու Կալիֆոռնիայի մշակույթն ու խոհանոցը»,- ասաց ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, որը հասակ է առել Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։

Միջոցառման հանդիսավոր մասում հնչել են Միացյալ Նահանգների և Հայաստանի ազգային օրհներգերը՝ հայտնի սոպրանո Սիլվա Պետրոսյանի կատարմամբ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուբլին կրկին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր

Իսրայելական քաղաքների վրա Իրանի հարվածների հետևանքով կա 8 զոհ, 240 վիրավոր

ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել

Հայաստանը չի մասնակցել Աստանայում ԱՊՀ երկրների ՆԳՆ քրեական ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությանը

Իսրայելը չի ​​բացառում Իրանի գերագույն առաջնորդի լիկվիդացումը

Պակիստանը կոչ է արել իր քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել Ադրբեջանում

Իսրայելի ՊՆ-ն իրանցիներին կոչ է արել տարհանվել

Թել Ավիվին հարակից Բաթ Յամ քաղաքում ավերածությունների կադրերը

Թուրքիան կփորձի պոկել Ատրպատականը և միացնել Ադրբեջանին, եթե Իրանում ցնցումներ սկսվեն. Սաֆրաստյան

Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. Արաղչի

Իրան-Իսրայել hակամարտությունն աստիճանաբար վերածվում է բազմաշերտ պատերшզմի. իրանագետ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Եթե Իրանն ինչ-որ կերպ մեզ վրա hարձակվի, ԱՄՆ ԶՈՒ ամբողջ ուժն ու hզորությունը վրա կhասնեն ձեզ աննախադեպ մակարդակներով. Թրամփ

Իրանի հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ռեհովոտի Վայցմանի գիտական ինստիտուտը

Արթիկում ուժեղ պտտահողմ է տեղի ունեցել. վնասները՝ ֆոտոշարքով