ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լայենին ԵՀ ղեկավարի պաշտոնում վերանշանակելու շուրջ
Ապրիլի 19, 2025

ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լայենին ԵՀ ղեկավարի պաշտոնում վերանշանակելու շուրջ

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնության չեն եկել Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերանշանակման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը համայնքի 27 երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ընթրիքից հետո:

«Այսօր համաձայնություն չկա», - ասել է նա՝ նշելով, որ ղեկավարները լսել են ֆոն դեր Լայենին, որը «հայտնել է իր մտքերը ԵՄ ապագայի վերաբերյալ»։

Միշելի խոսքով՝ Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարների նշանակման հարցը կլուծվի մինչև հունիսի վերջը։ 

«Այսօր որոշումներ կայացնելու նպատակ չի եղել», - հավելել է նա։

Ակնկալվում է, եվրոպական կառույցների ղեկավար պաշտոնների նշանակման հարցը կլինի հունիսի 27-28-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում։

Մարտի 7-ին ֆոն դեր Լայենը որպես Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու է առաջադրվել Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում։ ԵՀ ղեկավարը նշանակվում է Եվրամիության ղեկավարների որոշմամբ՝ ԵՄ գագաթնաժողովում և հաստատվում Եվրախորհրդարանում գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքներով թեկնածուն պետք է ստանա ձայների մեծամասնությունը:

Ըստ ավելի վաղ արված տարբեր հրապարակումների՝ ԵՄ երկրները նախնական համաձայնություն ունեն Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերանշանակման շուրջ։ Որպես Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնի թեկնածու նշվում է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան, որը կփոխարինի Շառլ Միշելին, իսկ եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնի համար` Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, որը կփոխարինի Ժոզեպ Բորելին։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Հունիսի 2024 11:52

Լրահոս

Ֆոտո

Պուտինն ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդին

Ուիթքոֆը հնարավոր է համարել տարածքների հարցի մասնակի լուծումը հօգուտ Ռուսաստանի. WSJ

Վենսը հայտնել է վերջին 24 ժամում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի մասին

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքի ժամկետները

Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկվել է նոր քննության. արդարացման դատական ակտը բեկանվել է

Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկվել է նոր քննության. արդարացման դատական ակտը բեկանվել է

Չինաստանը լիովին դադարեցրել է հեղուկացված գազի ներմուծումն ԱՄՆ-ից՝ առևտրային պատերազմի ֆոնին. Financial Times

Արցախի էջը չի՛ կարելի համարել փակված. Դեմ ենք ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը. Սամվել Շահրամանյան

Հռոմը կհյուրընկալի Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը․ Օմանի ԱԳՆ

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Սյունիք

Արցախը դարեր շարունակ եղել է հայկական տարածք և հիմա այնտեղ եկեղեցիները վերածվում են մզկիթների. ԵԽ պատգամավոր

«Ժողովուրդ». Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թևոսյանի հրաժարականը

«Ժողովուրդ». Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը

«Հրապարակ». Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում

«Հրապարակ». Ամեն ինչից հուզվում են