Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրը
Ապրիլի 20, 2025

Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրը

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է, գրում է qahana.am-ը։

Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին:

Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ:

Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում և ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում:

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասն իբրև սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պահվող Լուսավորչի Ս. Աջը Հայ եկեղեցու կարևորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը:

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո, չորրորդ շաբաթ օրը: Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տոնն ունի նաև իր նախատոնակը: 

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 15 Հունիսի 2024 13:13

Լրահոս

Ֆոտո

Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը

Մեզ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման մի շարք հարցերի շուրջ, առաջիկայում նոր հանդիպում է նախատեսվում ԱՄՆ ներկայացուցիչների հետ․ Արաղչի

Սա է իրական Կիրանցը. լրագրող

ԱՄՆ ՊՆ շտաբի պետը կփոխվի. Politico

Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ

Թրամփը հույս ունի, որ Չինաստանի հետ տարաձայնությունները կկարգավորեն երեք-չորս շաբաթվա ընթացքում

ՌԴ զինուժն ազատագրել է Կուրսկի մարզի Օլեշնայա բնակավայրը․ ՊՆ

Աբբաս Արաղչին ժամանել է Հռոմ՝ մասնակցելու Իրան-ԱՄՆ բանակցությունների 2-րդ փուլին

ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս․ Bloomberg

Սերժ Սարգսյանի գործով նոր քննությունը նրան առանձնապես չի անհանգստացնում․ սա զսպելու ազդակ է․ Աբրահամյան

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն փլուզվում են. ԱՄՆ

Պուտինն ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդին

Ուիթքոֆը հնարավոր է համարել տարածքների հարցի մասնակի լուծումը հօգուտ Ռուսաստանի. WSJ

Վենսը հայտնել է վերջին 24 ժամում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի մասին

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքի ժամկետները