Մոնիթորինգի ցուցակում ավելացել է ևս մեկ Օմիկրոնի ենթատեսակ՝ XFG անվանմամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից՝ հղում անելով ԱՀԿ-ի 2025 թ. հունիսի 25-ի հրապարակած զեկույցին:
Ներկայումս այս ենթատեսակը տարածված է 38 երկրներում։ Առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում և արագ տարածում է ստացել ԱՄՆ-ում և Ասիայի մի շարք երկրներում:
Այս պահի դրությամբ նշված ենթատեսակը հանրային առողջապահության տեսակետից ունի ցածր ռիսկայնության մակարդակ։
Իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, կատարվում է մշտադիտարկում։Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն տվյալներով՝ վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք, ինչը նախորդ 14 օրվա համեմատ նվազել 2 դեպքով։
Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 11%: