Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը
Հունիսի 26, 2025

Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը

Իրանի իշխանությունները հունիսի 25-ին վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ժ

Ըստ Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակի՝ երկրի արևելյան հատվածի օդային տարածքը վերաբացվել է ներքին, միջազգային և տրանզիտ չվերթերի համար։

«Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ռազմական և քաղաքացիական հատվածների միջև համակարգող կոմիտեի որոշման հիման վրա և երկրի ներկայիս պայմաններում անվտանգության գնահատումներ անցկացնելուց հետո, օդային երթևեկությունն աստիճանաբար բնականոն վիճակի վերադարձնելու և ավիացիոն անվտանգությունն ու պաշտպանությունը լիովին ապահովելու նպատակով՝ երկրի արևելյան կեսի օդային տարածքը վերաբացվել է տրանզիտ, ինչպես նաև ներքին և միջազգային թռիչքների համար», - հայտնել է խոսնակ Մաջիդ Ախուանը։

Հայտարարության համաձայն՝ երկրի հյուսիսային, հարավային և արևմտյան շրջաններում գտնվող բոլոր օդանավակայաններից, այդ թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից ներքին և միջազգային չվերթեր չեն իրականացվելու մինչև հետագա ծանուցում։

Իրանի առողջապահության նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկացմամբ՝ Իսրայել-Իրան 12-օրյա հակամարտության սկզբից ի վեր Իրանում զոհվել է 627 մարդ, վիրավորվել՝ 4935-ը։ Վիրավորներից 4196-ը բուժում են ստացել հիվանդանոցներում և դուրս են գրվել։ Հարձակումների հետևանքով վնասվել է յոթ հիվանդանոց, չորս առողջապահական բաժանմունք և 11 շտապօգնության մեքենա։

Իսրայելի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հակամարտության հետևանքով զոհվել է 28 մարդ, վիրավորվել՝ 1,472-ը: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պակիստանը գաղտնի մշակում է միջուկային բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ տարածքին. NBC

ԱՄՆ-ն կրճատում է F-35 կործանիչների գնումը

Իրանի դեմ գործողության արդյունքը ճանապարհ է բացում Իսրայել-Արաբական համաձայնագրերի ընդլայնման համար. Նեթանյահու

Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կարելի է համարել ավարտված. Պուտին

Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կարելի է համարել ավարտված. Պուտին

Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Ադրբեջանի տարածքից իսրայելական ԱԹՍ-ների թռիչքի մասին հաղորդագրությունները

Քարդաշյանները ժամանել են Վենետիկ՝ մասնակցելու Բեզոսի և Սանչեսի հարսանեկան շքեղ արարողությանը

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

ԱՄՆ-ն որոշել է կրճատել Ուկրաինային ուղղված ծախսերը

Ռուսաստանը կշարունակի համագործակցել Իրանի հետ խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում․ Զախարովա

Հայաստանի ու Չինաստանի տեսակետները շատ դեպքերում միմյանց բավականին մոտ են․ Արարատ Միրզոյան

Թրամփը կոչ է արել ոչնչացնել «Ամերիկայի ձայնը»

Իրանը կարող է արտաքսել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին

Պուտինը ժամանել է Մինսկ՝ Եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու համար

Արարատի մարզում պարեկ է ինքնասպանություն գործել