Ինչ Ադրբեջանի դրոշը կախվել է մեր դիմացի բլրից, էստեղ արտագաղթի տրամադրություններ են
Նոյեմբերի 02, 2025

Ինչ Ադրբեջանի դրոշը կախվել է մեր դիմացի բլրից, էստեղ արտագաղթի տրամադրություններ են

«Մենք դեմ չենք սահմանազատմանը և սահմանագծմանը»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Արարատի մարզի՝ Նախիջևանի հետ սահմանին ամենամոտ Երասխի գյուղի բնակչուհին։

Ըստ նրա՝ մեկ բան է դե ֆակտո սահման, մեկ այլ բան՝ դե յուրե, բայց ժողովրդի կասկածամտությունը տեղին է։

«2020-ից էս կողմ զիջում ենք, նվիրում։ Դուք լսե՞լ եք, որ Ադրբեջանը կես քայլ հետ է գնացել, զուտ նրա համար, որ դա հայկական տարածք է, ես չեմ հիշում նման բան, որովհետև չի եղել։ Ալիևը ճիշտ ա անում, որովհետև Ղարաբաղը նվիրեց, պարզ չի՞, որ հիմա Հայաստանն է ուզելու»,- MediaHub-ին իր մտահոգությունն է հայտնում սահմանամերձ գյուղի բնակիչը:

Մեր զրուցակիցը կլքի Երասխը, եթե Տիգրանաշենի հանձնման լուրերը համապատասխանեն իրականությանը։ 

«Ես չգիտեմ՝ ձեզ ինչ կասեն Երասխի մյուս բնակիչները, նրանք մի պաշտոնյա են տեսնում, գնում, ոտքերն են ընկնում, բայց ես ասում եմ՝ ինչ Ադրբեջանի դրոշը կախվել է մեր դիմացի բլրից, էստեղ արտագաղթի տրամադրություններ են։ Գոնե ես ամեն օր լսում եմ այդ մասին։ Ամերիկան գործարան բացեց, Ալիևի սրտով չէր, Նիկոլը դա նորից քանդել տվեց ու տեղափոխեց։ Սրանից հետո էստեղ մնալը համարո՞ւմ եք անվտանգ»,- հարցնում է նա, ապա մտահոգվում, թե ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս իրականությանը։

Ըստ մեր զրուցակցի՝ Նիկոլ Փաշինյանն օգտվում է իր քայլերը լեգիտիմացնող անգրագետ ու սահմանի տեղը չիմացող հասարակությունից։ 

«Ես ադրբեջանցիներին հիշում եմ դեռ առաջին պատերազմից առաջ, երբ հայերի ունեցվածքն էին գողանում, մարդկանց առևանգում, ավտոբուսներին քարերով հարվածում։ Չեմ հավատում, նախ, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի և երկրորդ, որ խաղաղություն կլինի»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Հունիսի 2024 16:29

Լրահոս

Ֆոտո

Վենեսուելան անհապաղ ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանից, Չինաստանից և Իրանից ԱՄՆ-ին հակազդելու համար

Հայկ Բաբայանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատար

Թալինում պահածոյացված վարունգից թունավորվել են ընտանիքի 5 անդամներ

Եվրոպայի երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ կմտնի ծանրորդ Մերի Միսակյանը

Ռուսական Սու-35Ս-ը դարձել է ամենաարդյունավետ ժամանակակից կործանիչը. «Ռոստեխ» կորպորացիա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. եղանակի տեսություն

Շիրակի մարզպետի խորհրդականն ու նրա սանիկը պարեկի են ծեծել. «Առավոտ»

Տիգրան Ավինյանը մեն–մենակ է մնացել․ «Հրապարակ»

Թրամփի որդին նոյեմբերի 12–ին կայցելի Հայաստան

Չինական նոր T1400 ծանր անօդաչու ուղղաթիռը կատարել է իր առաջին թռիչքը

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը

ԱՄՆ ՊՆ-ն կոչ է արել երկիրը նախապատրաստել պատերազմի․ CNN

Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է փոխել Եվրասիայի տրանսպորտային քարտեզը. Հաջիև

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ