Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը. Արաղչի
Ապրիլի 27, 2025

Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը. Արաղչի

Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով այսօր Օմանում տեղի ունեցած ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլի արդյունքներին:

«Բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել Օմանի Մասկատ քաղաքում: Մենք շնորհակալ ենք Օմանի կառավարությանը, մասնավորապես՝ պատվարժան արտգործնախարար Բուսաիդիին, բանակցությունների գերազանց կազմակերպման և առանց լրագրողների ներկայության հանգիստ մթնոլորտ ստեղծելու համար, ինչը թույլ տվեց բանակցություններն արդյունավետ անցկացնել:

Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը։ Աստիճանաբար մենք անցանք ավելի մանրամասն, տեխնիկական բնույթի քննարկումների։

Այս փուլում փորձագետների ներկայությունը շատ արդյունավետ էր, և մենք մի քանի անգամ գրավոր փոխանակվեցինք մեր դիրքորոշումներով»,- ասել է Արաղչին։

Նա հավելել է, որ Վաշինգթոնի հետ ընթացող բանակցությունները հույս են ներշնչում, որ հնարավոր է առաջընթաց գրանցել:

«Իրանական կողմը լիահույս է, բայց՝ չափազանց զգուշավոր: ...Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից։ Երկու կողմերն էլ լրջություն են ցուցաբերում»,- ասել է Արաղչին։

Rate this item
(0 votes)

Լրահոս