Մի խումբ ադրբեջանցիներ մեղադրվում են սպանություններ կատարելու մեջ․ Եկատերինբուրգի դատարան
Հունիսի 30, 2025

Մի խումբ ադրբեջանցիներ մեղադրվում են սպանություններ կատարելու մեջ․ Եկատերինբուրգի դատարան

Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է երկու ադրբեջանցիների՝ նախորդ տարիների սպանությունների գործի շրջանակում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դատարանը կալանքի տակ է վերցրել Ակիֆ և Մազահիր Սաֆարովներին՝ կազմակերպված խմբի կողմից նախնական դավադրությամբ կատարված սպանության մեղադրանքով:

Քննության վարկածով՝ նրանք հանցախմբի կազմում են եղել, որը ներգրավված է եղել 2001, 2010, 2011 թվականներին Եկատերինբուրգի տարածքում կատարված մի շարք ծանր հանցագործությունների մեջ:

ՌԴ ՔԿ Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունն ավելի վաղ հայտնել էր Եկատերինբուրգում հանցախմբի անդամների ձերբակալության մասին: Մի քանի կասկածյալներ արդեն տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, համագործակցում են քննության հետ, խուզարկություններ են կատարվել նշված անձանց բնակության վայրերում:

Rate this item
(0 votes)

Լրահոս