Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփի հատուկ ներկայացուցիչ Վիտկոֆի և Պուտինի հանդիպումից հետո երեք հայտարարություն, որն արժանի է ուշադրության:
Առաջին-Ուկրաինայի բանակցությունները դրական միտում են ցույց տալիս՝ շուտով կնքվելիք խաղաղության համաձայնագրի հույսով, ասում է Վիտկոֆը:
Երկրորդ-Ուկրաինայի հարցով շփումների շրջանակներում քննարկվում է «Սև ծովի վերաբերյալ պոտենցիալ համաձայնագիրը» և ռուսներով բնակեցված տարածքների խնդիրը:
Երրորդ-Նա ասել է, որ տեսնում է Ռուսաստանի կառուցողական դիրքորոշումը ուկրաինական կարգավորման հարցում, նա հերքել է ենթադրյալ ոչ անկեղծության մասին պնդումները, որ արվում են Եվրոպայում:
«Ցավում եմ, երբ մարդիկ նման գնահատականներ են տալիս՝ չունենալով անհրաժեշտ առաջին ձեռքից տեղեկություններ»:
Այս հայտարարությունները հիմք են տալիս ասելու, որ առկա է ռուս-ամերիկյան դիրքորոշումների առաջին մերձեցումը»։