ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Պետք է վախենալ ոչ այնքան պատերազմից, որքան՝ «խաղաղ» ադրբեջանացումից։ Դժբախտաբար պատերազմներն այսօրվա աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։ Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։ Հետևաբար. պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին, այլ՝ պետության պաշտպանունակությամբ զբաղվել՝ ոտքի տակ չընկնելու համար։ Փաշինյանն անում է ճիշտ հակառակը՝ փորձելով անվերջ զիջելով հասնել խաղաղության։ Հիշեցի Մեծ Բրիտանիայի տխրահռչակ վարչապետ Նևիլ Չեմբեռլենին, ով 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ, բայց ստացավ ոչ միայն անարգանք, այլ նաև պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։ Նիկոլը խաղաղություն չի բերելու, նա անարգվելու ու անարգելու է բոլորիս՝ բերելով աղետալի պարտություններ»: |
Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով