«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում քննարկում են Գյումրու ընտրությունների նախընտրական ամփոփիչ հավաքին Փաշինյանի մասնակցության հարցը: ՔՊ շարքայիններն առայժմ հրաժարվում են մեկնաբանել լուրերը, սակայն մեծ է հավանականությունը, որ Փաշինյանն անձամբ է եզրափակելու քարոզարշավը, որ, իր սովորույթի համաձայն, մյուս թեկնածուների դեմ սեւ փիառ անի։
Մարտի 30-ի ընտրությունների` օրենքով սահմանված մեծ հրապարակային բանավեճը, որին պետք է մասնակցեն ընտրացուցակների առաջին դեմքերը, տեղի կունենա մարտի 27-ին։ Այն, որ իշխանական ողջ ներուժը կենտրոնացվել է Գյումրիում, եւ մյուս մարզերը մոռացվել են, ակնհայտ է: Տեղեկացանք, որ թերեւս Գյումրու ընտրությունների պատճառով է Փաշինյանը չեղարկել Սյունիք կատարելիք այցը, չնայած նախապես որոշվել էր, որ պետք է այս շաբաթ Կապան այցելի:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում