«Սուրբ մարդիկ են, բայց հոտ է գալիս». Լավրովին Երևանում անսովոր նվերներ են մատուցել
Մայիսի 22, 2025

«Սուրբ մարդիկ են, բայց հոտ է գալիս». Լավրովին Երևանում անսովոր նվերներ են մատուցել

Ռուսական տանը կայացել է ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի հայրենակիցների հետ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ինքնատիպ նվերներ է ստացել Հայաստանում բնակվող հայրենակիցներից: Ռուսական տանը հանդիպման ժամանակ մոլոկանների համայնքի ներկայացուցիչները նրան թթու կաղամբով տակառիկ են հանձնել։

Сергею Лаврову молокане подарили кадушку с капустой (21 мая 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2025
Մոլոկանները թթու կաղամբով տակառիկ են նվիրել

- Մենք թթու կաղամբը հենց այնպես չենք ուտում, - ժպտալով նկատել է Լավրովը: - Մեր՝ մոլոկանների կաղամբն է, - մանրամասնել է համայնքի ներկայացուցիչը։

- Մոլոկանները սուրբ մարդիկ են, բայց արդեն հոտ է գալիս, - կատակել է նախարարը:

Եղել է նաև մարզական անակնկալ. լեգենդար հայ դարպասապահ Ռոման Բերեզովսկին նախարարին նվիրել է ինքնագրով ֆուտբոլի գնդակ:

Ոչ ֆորմալ մասից հետո հավաքվածներն անցել են լուրջ թեմաների քննարկմանը։

Роман Березовский подарил Сергею Лаврову мяч со своим автографом (21 мая 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2025
Ռոման Բերեզովսկին նախարարին նվիրել է ինքնագրով ֆուտբոլի գնդակ

«Խոսել ենք հումանիտար համագործակցության զարգացման հեռանկարների, հայրենակիցների հետ փոխգործակցության մասին, ինչպես նաև քննարկել ենք Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ևս երեք մասնաճյուղերի բացման հնարավորությունը՝ Վանաձորում, Իջևանում և Կապանում, ի լրումն Գյումրիում արդեն գործող կենտրոնի», - հայտնել է Լավրովը:

Глава МИД РФ Сергей Лавров, посол РФ Сергей Копыркин и руководитель Россотрудничества Вадим Фефилов в Русском Доме (21 мая 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2025
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը Ռուսական տանը

Բացի այդ, այսօր Սերգեյ Լավրովին շնորհվել է Հայ-ռուսական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Դիպլոմը նախարարին է հանձնել բուհի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը՝ նշելով, որ ՌԴ ԱԳ նախարարը 2005 թվականին ներկա է գտնվել համալսարանի բացմանը: Ուսումնական հաստատությունում մինչ օրս պահպանվում է պատվավոր հյուրերի գրքում նրա գրառումը։

Որպես նվեր Լավրովը ստացել է նաև 9-րդ դարի Հայաստանի քարտեզի պատճենը:

ՌԴ ԱԳ նախարարն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել մայիսի 20-ին: Նա արդեն հանդիպումներ է ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայում ցունամիի նախազգուշացում է տրվել

Բաքու թռչող ինքնաթիռում ՌԴ քաղաքացի է մահացել

Պայման ենք դնելու կnնյակագործների առաջ. Պապոյան

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը՝ 110,000 դոլար

Որքան ժամանակ է մնացել Բայդենին ապրելու. բժիշկը մանրամասներ է հայտնել

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Պետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի ԱՆԻՖ-ին

Ռումինիայի նորընտիր նախագահը հայտնել է, որ պատրաստ է ավելացնել պաշտպանական ծախսերը

Հունաստանի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի

Հայաստանը կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին

Նեթանյահուն կարգադրել է ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատներում ուժեղացնել անվտանգության ապահովումը

Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 37 տարեկանը

Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Վատիկանում

Կառավարությունն առաջարկում է ՀՀ ԶՈւ-ում չծառայելու դիմաց վճարել 24 մլն դրամ