Սումիի մարզի Բելոպոլիե քաղաքի մոտակայքում ռուսական զորքերը ԱԹՍ-ներով հարձակվել են երթուղային ավտոբուսի վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 9 մարդ, ևս 4-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնլ է Սումիի տարածաշրջանային պետական կառավարման նախագահ Օլեգ Գրիգորովը, գրում է Українська правда-ն։
«Թշնամին հարվածել է քաղաքացիական տրանսպորտին։ Տուժել են ուղևորները։ Շտապ դեպքի վայր են մեկնել բժիշկներն ու փրկարարական ծառայությունները: Տուժածներին օգնություն է ցուցաբերվում», - ասել է Գրիգորովը։
Ավելի ուշ նա հայտնել է ութ զոհի և հինգ վիրավորի մասին։