ՀՀ–ում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության գումարը կրկնապատկվեց
Հուլիսի 05, 2025

ՀՀ–ում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության գումարը կրկնապատկվեց

ՀՀ–ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության գումարը կրկնապատկվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ այս գումարը կրկնապատկում են ֆերմերների համար, որպեսզի նրանք բոլորն օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։

«Հիմա մեկ ֆերմերը կարող է մինչև 250 մլն դրամի սարքավորում ձեռք բերել։ Մենք ունենք բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և վաղուց հատել են այդ շեմը, չեն կարողանում մատչելի պայմաններով ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա։ Դա խանգարում է նրանց հետագա տնտեսական զարգացմանը»,– հայտարարեց նախարարը։

Այդ պատճառով, ըստ նրա, աջակցության գումարի շեմը 250 մլն դրամից բարձրացվում է 500 մլն դրամ, ինչը ավելի շատ գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն կտա ֆերմերներին։

«Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի մեծ մասն անցել է մաշվածության համար սահմանված ժամկետները: Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով` ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով»,– ավելացրեց նախարարը:

Պապոյանի տեղեկություններով` այս պահին կա 2 854 լիզինգառու, որոնց տրամադրվել է 4 333 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում` 1 523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն, 2 790 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա։

Ձեռք բերված տեխնիկայի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 22․9 մլրդ դրամ, լիզինգի գումարը՝ 18.7 մլրդ դրամ, սուբսիդավորված գումարը՝ 3.5 մլրդ դրամ:

Պապոյանը նաև նշեց, որ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրով սահմանված լիզինգի առարկաների առավելագույն գումարի սահմանաչափը բարձրացնելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել տնտեսավարողներ, մասնավորապես` «Այգեգործների և խաղողագործների հայկական ասոցիացիա» ՀԿ անդամ հանդիսացող և ասոցիացիայի հետ համագործակցող տնտեսավարողները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ծովափնյա սեքսի «նվերները»

Ինչպես է Պուտինը զարմացրել Թրամփին հեռախոսազրույցի ժամանակ. CNN

Մենք վերջերս վերականգնեցինք «Իրևանի ղազիաթը» և հուսով ենք, որ մենք կգնանք այդ հողերը, կվերականգնենք մեր տաճարները, սրբավայրերը, մզկիթները․ Փաշազադե

«Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում

Երբ չեք գիտակցում, թե ինչ է կատարվում ձեր ներսում, դրսից դա ճակատագիր է թվում

«Լիվերպուլը» ՃՏՊ-ում զոհված Ժոտայի ընտանիքին կփոխանցի ֆուտբոլիստի 2 տարվա աշխատավարձը

Վիճաբանություն Վանաձորի սաունաներից մեկում. ոստիկանները որոնում են «Կարատեիստ Արսենին»

Մոսկվայի մի շարք շրջաններում օդային տարածքը սահմանափակվել է. Շերեմետևոյից թռիչքներ ժամանակավորապես չեն իրականացվում

«Գալու է նաև տժժալու ժամանակը». Գագիկ Սուրենյան

3 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

ՈւԵՖԱ-ն տուգանել է «Չելսի»-ին և «Բարսելոնա»-ին

Մոսկվայի և Բաքվի միջև սրվող հակամարտության ֆոնին Ադրբեջանում մասոնների հավաք է տեղի ունեցել. Աբաս Ջումա

ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու ռուսաստանյան անձնագրերում չկա «ազգություն» սյունակը

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Երևանում Ռուսաստանի դեսպանին

Թուրքիան ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների ընթացքին. Էրդողան