Մայիսի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ֆանարջյան 42 հասցեում գտնվող մթերային խանութի դուռը կոտրելու միջոցով մուտք են գործել խանութ և գողացել «Իզի փեյ» վճարային տերմինալը, իսկ դրամարկղից գողացել են 300 հազար դրամ գումար։
Պարզվել է, որ ժամը 04։00-ի սահմաններում 2 անձ, նշված հասցեից գողանալով վճարային տերմինալը, տեղափոխել են Ֆանարջյան 23 հասցեի մոտ գտնվող խոտածածկ տարածք և կոտրելով այն գողացել են գումարը։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։