Կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան. Լևոն Ազիզյան
Հունիսի 16, 2025

Կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան. Լևոն Ազիզյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) թարմացրել է 2025 թվականի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը։
Հունվար-մարտ 2025թ. - Օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանները շրջանների մեծ մասում պահպանվել են նորմայից բարձր՝ բացառությամբ Խաղաղ օվկիանոսի հասարակածային կենտրոնական հատվածի:
Մայիս-հուլիս 2025թ. - Սպասվում է, որ ծովի մակերևույթի ջերմաստիճանը կլինի միջինին մոտ։ Էլ-Նինյո–Հարավային տատանումը (ԷՆՍՕ) կլինի չեզոք փուլում։
Ատլանտյան օվկիանոսի հասարակածային հատվածում ջրի մակերևույթի ջերմաստիճանը կշարունակի մնալ նորմայից մի փոքր բարձր՝ հյուսիսային և հարավային շրջաններում։
Օդի ջերմաստիճան
Հաշվի առնելով սպասվող օվկիանոսի շարունակվող տաքացումը (բացառությամբ Խաղաղ օվկիանոսի որոշ շրջանների), կանխատեսվում են նորմայից բարձր ջերմաստիճաններ գրեթե բոլոր մայրցամաքային տարածքներում։
Ամենահավանական բարձր ջերմաստիճանների շրջաններ՝
▪️ Հյուսիսային Աֆրիկա
▪️ Մադագասկար
▪️ Ասիա (բացառությամբ Հնդկական ենթացամաքի)
▪️ Հարավային Ամերիկա
▪️ Կարիբյան ավազան
▪️ Կենտրոնական Ամերիկա
▪️ Հյուսիսային Ամերիկա
▪️ Ավստրալիա
▪️ Նոր Զելանդիա
▪️ Եվրոպա
Տեղումներ
Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում տեղումների բաշխումը նմանեցվում է թույլ Լա Նինյա պայմաններին՝ չնայած Նինյո ինդեքսների չեզոք կանխատեսմանը։
Տեղումների պակասի հավանականություն՝
▪️ Արևելյան Եվրոպա
▪️ Կենտրոնական Ասիայի արևմտյան շրջաններ
Տեղումների նորմայից բարձր քանակի հավանականություն՝
▪️ Հնդկական ենթացամաք
▪️ Արևելյան Ասիա
▪️ Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտք։

Աղբյուրը` Լևոն Ազիզյան

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելն ԱՄՆ-ից օդային կամրջով ծանր ռումբեր է ստանում

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրին

Իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է Իրանի հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը

Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ շենքերից մեկին․ Վիրավորների թվում դիվանագետներ կան

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Իսրայելը դիմել է Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմին միանալու խնդրանքով. Axios

Քիշնևում ոստիկանությունը ցրել է ԼԳԲՏ երթի դեմ բողոքողներին

Իրանը կոչ է արել Իսրայելի բնակիչներին լքել  տարածքները, քանի որ շուտով դրանք բնակության համար պիտանի չեն լինելու

Իրան-Իսրայել պատերազմ․ Իրավիճակը՝ 22։00 դրությամբ

Club World Cup․ «Բավարիայի» հաղթանակը՝ 10:0

Գիտնականները բուծել են վաղուց անհետացած գայլի տեսակ

Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով

Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ