Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան
Հունիսի 16, 2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին թույլ են տվել ժամանակավորապես լքել Ֆրանսիան, որտեղ նրան մեղադրում են կազմակերպված հանցավորությանն, իբրմ օգնելու հետ կապված բազմաթիվ խախտումների մեջ, հայտնում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրներին։

«Նա մեկնել է Ֆրանսիայից այսօր առավոտյան», - AFP-ին հայտնել է խնդրին ծանոթ աղբյուրը՝ հավելելով, որ Դուրովը հեռացել է իշխանությունների թույլտվությամբ։

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ դատավորը նրան թույլ է տվել «մի քանի շաբաթով» հեռանալ Ֆրանսիայից։ Երրորդ աղբյուրը հայտնել է, որ Դուրովը գնացել է Դուբայ:

Telegram-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից, երբ նրա հետ կապվել է AFP-ն՝ ասելով, որ ընկերությունը հայտարարություն կտա ավելի ուշ:

Դատարանը մի քանի օր առաջ բավարարել է Դուրովի խնդրանքը՝ փոխելու նրա հսկողության պայմանները, հայտնել է գործին մոտ կանգնած աղբյուրը։

40-ամյա Դուրովը կալանավորվել է 2024 թվականի օգոստոսին Փարիզի մերձակայքում գտնվող Լե Բուրժե օդանավակայանում և նրան մեղադրանք է առաջադրվել մի շարք հանցագործությունների համար՝ կապված իր հիմնադրած հաղորդագրությունների տարածված հավելվածի հետ: Նրան արգելել են լքել երկիրը։

Մի քանի օր տեւած հարցաքննությունից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ծայրահեղական և ահաբեկչական բովանդակությունը ճնշելու ձախողման համար, նա ազատ է արձակվել հինգ միլիոն եվրո գրավի դիմաց:

Դուրովը, ով ունի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիություն, սկզբում քննադատել է իր ձերբակալությունը, սակայն դրանից հետո հայտարարել է Փարիզի պահանջները կատարելու քայլերի մասին:

Հունվարին Telegram-ի հիմնադիրը Ֆրանսիայում քննիչներին ասել էր, որ «հասկացել է բոլոր մեղադրանքների լրջությունը», - ասել է աղբյուրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի հարվածներից Թել-Ավիվում վնասվել է ԱՄՆ դեսպանատունը

Փոխհրաձգություն Աֆղանստանի և Պակիստանի սահմանապահների միջև. կան զոհեր

Հայկական բեռների մի մասը մնացել է «Բանդար Աբբաս» նավահանգստում և Իրանի ճամփաներին. Պապոյան

Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացել

ՀՅԴ Հայաստանի կառույցը վճռական է՝ շարունակելու ազգային դիմադրության պայքարը․ Հայտարարություն

#ՀԻՄԱ. Փաշինյանի իմպիչմենտն այլընտրանք չունի. «Արթուն ենք» շարժման անդամներն ԱԺ-ում են. #ՈւՂԻՂ

Իրանը Թել Ավիվին հարվածելիս հիպերձայնային հրթիռներ է կիրառել. Tasnim

Իրանը կշարունակի գործողություններն Իսրայելի դեմ՝ մինչեւ նրա լիակատար ոչնչացումը. ԻՀՊԿ

Իսրայելի դեմ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև նրա լիակատար ոչնչացումը․ ԻՀՊԿ

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդ

Ադրբեջանի ծովային սահմանից դեպի Իրան թռչող անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

Իրանը հարվածել է Իսրայելի կենտրոնական հատվածին. կա 3 զոհ, 74 վիրավոր

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Իրանի տարածքին ավիաhшրվածների լայնածավալ ալիքը

Կարմիր բերետավորը հարվածեց լրագրողին. Տեսանյութ

Իրանը խափանել Իսրայելի ՀՕՊ միջոցների աշխատանքը․ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ՀՕՊ միջոցները հարձակվել միմյանց վրա