ԱՄՆ-ն վերսկսում է ռազմական օգնությունն Ուկրաինային. Կիևը համաձայն է 30-օրյա հրադադարի
Ապրիլի 21, 2025

ԱՄՆ-ն վերսկսում է ռազմական օգնությունն Ուկրաինային. Կիևը համաձայն է 30-օրյա հրադադարի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո չեղարկել է Ուկրաինային ռազմական օգնության և հետախուզական տվյալների տրամադրման դադարեցումը, իսկ Կիևը հայտնել է, որ պատրաստ է 30-օրյա հրադադարի, եթե Մոսկվան դրան համաձայնություն տա։

Այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների։

ԱՄՆ վարչակազմը ռազմական օգնությունը դադարեցնելու և հետախուզաական տվյալների տրամադրումը կասեցնելու որոշում էր կայացրել փետրվարի 28-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի և նրա ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկիի միջև տեղի ունեցած թեժ վիճաբանությունից հետո։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը գլխավորում էր Ջիդդայում ԱՄՆ պատվիրակությունը, հայտնել է, որ Վաշինգտոնը հրադադարի առաջարկը կներկայացնի Մոսկվային։ «Մենք նրանց կասենք, թե ինչ կա բանակցությունների սեղանին։ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել հարվածները և սկսել բանակցել։ Եվ հիմա նրանք պետք է որոշեն՝ ասել այո թե ոչ։ Եթե նրանք ասեն ոչ, ապա ցավոք, մենք կհասկանանք, թե որն է այստեղ խաղաղության խոչընդոտը», – ասել է Ռուբիոն լրագրողներին մարտի 11-ին տեղի ունեցած գրեթե 8-ժամյա բանակցություններից հետո։ 

«Ուկրաինական պատվիրակությունն այսօր մեկ բան հստակեցրեց. նրանք կիսում են նախագահ Թրամփի խաղաղության տեսլականը», – հավելել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

Թրամփն իր հերթին հույս է հայտնել, որ հրադադարի համաձայնագիրը կարող է կնքվել «առաջիկա մի քանի օրերի ընթացքում»։

«Ես ասում էի, որ առայժմ Ռուսաստանի հետ ավելի հեշտ է գործ ունենալ, քան Ուկրաինայի, ինչն այդպես չպետք է լիներ։ Բայց դա այդպես է, և մենք հույս ունենք մեր խոսքը հասցնել Ռուսաստանին: Բայց մենք Ուկրաինայից ստացել ենք լիարժեք հրադադարի (համաձայնություն)։ Դա լավ է», – ասել է Թրամփը մարտի 11-ի երեկոյան։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ պլանավորում է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և որ զրույցը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ։Ռուսաստանը չի մեկնաբանել ԱՄՆ-ի և Ուկրաինայի հայտարարությունները։

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ այս շաբաթ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը կմեկնի Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը և Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Զատկի պատարագին. ներկա է ԵՄ դեսպանը

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել ուկրաինական հրթիռային համալիրի փորձարկումների անցկացման վայրին. ՌԴ ՊՆ

Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը

Վերջնական խաղաղության ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

Պուտինը Զատկի տոների հետ կապված ժամանակավոր հրադադար է հայտարարել

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքներն՝ այսօր

Սպանություն՝ Երևանում․ մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա

Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը

Մեզ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման մի շարք հարցերի շուրջ, առաջիկայում նոր հանդիպում է նախատեսվում ԱՄՆ ներկայացուցիչների հետ․ Արաղչի

Սա է իրական Կիրանցը. լրագրող

ԱՄՆ ՊՆ շտաբի պետը կփոխվի. Politico

Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ

Թրամփը հույս ունի, որ Չինաստանի հետ տարաձայնությունները կկարգավորեն երեք-չորս շաբաթվա ընթացքում

ՌԴ զինուժն ազատագրել է Կուրսկի մարզի Օլեշնայա բնակավայրը․ ՊՆ