Սիրիան Ռուսաստանից փոխհատուցում է պահանջել «նախկին սխալների» համար
Մայիսի 05, 2025

Սիրիան Ռուսաստանից փոխհատուցում է պահանջել «նախկին սխալների» համար

Սիրիայի նոր իշխանությունները հայտարարություն են տարածել Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո ռուսական պատվիրակության Դամասկոս առաջին այցից հետո։ Դրանում ասվում է, որ Մոսկվան «հաստատել է իր աջակցությունը արաբական հանրապետությունում ընթացող դրական փոփոխություններին»։ 

Ի պատասխան՝ վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հանուն երկրի ապագայի, սակայն «հարաբերությունները վերականգնելիս պետք է հաշվի առնել անցյալի սխալները, հարգել սիրիացի ժողովրդի կամքը եւ ծառայել նրանց շահերին»։

Այդ կապակցությամբ հանրապետության իշխանությունները պահանջել են Մոսկվայից, որը նախկինում ռմբակոծում էր սիրիական քաղաքները՝ միաժամանակ օգնելով Ասադին պայքարել ապստամբների դեմ քաղաքացիական պատերազմի ժամանակ, վճարի վնասի համար:

«Ընդգծվել է Ռուսաստանի դերը սիրիացի ժողովրդի հետ վստահությունը վերականգնելու հարցում կոնկրետ միջոցառումների միջոցով, ինչպիսին են փոխհատուցումը, վերակառուցումը եւ վերականգնումը»,- նշվել է հայտարարությունում:

Ռուսական պատվիրակությունը Դամասկոս է ժամանել հունվարի 28-ին։ Ընդգրկված էին նախագահ Վլադիմիր Պուտինի երկու հատուկ ներկայացուցիչները Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի հարցերով: Խոսքը փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի եւ Ալեքսանդր Լավրենտեւի մասին է։ Կրեմլը հետաքրքրված է Հմեյմիմում եւ Տարտուսում ռուսական ռազմաբազաների ապագայով։ Սակայն այս հարցի շուրջ բանակցությունները փակուղի են մտել։ Բոգդանովն ասել է, որ Սիրիայում ռուսական բազաների հետ կապված ոչինչ չի փոխվել։ «Այս հարցը լրացուցիչ բանակցություններ է պահանջում։ Մենք պայմանավորվել ենք շարունակել ավելի խոր խորհրդատվությունները մեր համագործակցության յուրաքանչյուր ոլորտում»,- ասել է նա։

Տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանը չի կարողացել պայմանավորվել իր բազաների պահպանման հարցում, հաստատել են Bloomberg-ի աղբյուրները։ Նրանց կարծիքով՝ դրան դեմ է Թուրքիան, որը վերջին հեղափոխության ժամանակ աջակցում էր ապստամբներին, իսկ նոր վարչակազմը հիշում է, որ Պուտինն օգնել է Ասադին չպարտվել «արաբական գարնանից» հետո սկսված պատերազմում։

Անցած դեկտեմբերին վարչակարգի տապալումից եւ իշխանափոխությունից հետո ռուսական գործունեությունը Հմեյմիմ ավիաբազայում սահմանափակվել է, եւ երկու տրանսպորտային նավեր սպասել են մի քանի շաբաթ, մինչեւ նրանց թույլ է տրվել կայանել Տարտուսում՝ ռազմատեխնիկան հեռացնելու համար, ասել է գործակալության աղբյուրը։  

Այնուհետեւ Սիրիան խզել է «Ստրոյտրանսգազ» ընկերության հետ նավահանգստում ներդրումների մասին պայմանագիրը, որը կնքվել էր 49 տարով։ Նույն ժամանակահատվածում վարձակալվել էց Տարտուսի բազան, որը Ռուսաստանին տրամադրում էր միակ ուղիղ ելքը դեպի Միջերկրական ծով եւ ծառայում էր որպես առանցքային կետ Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում Կրեմլի ազդեցության տարածման։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Տղամարդն իր հարսանիքից հետո է պարզել, որ իր հարսնացուն իրականում տղամարդ է

Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել. Էրդողան

Մոսկվայում արգելվել է հրավառությունը

Նոր պայթյուն Իրանում․ գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել

Սիրեկանների չորս տեսակ. թույլ, չափավոր, ինտենսիվ եւ ցանկասեր

Բրազիլիայի ոստիկանությունը ահաբեկչություն է կանխել Լեդի Գագայի համերգի ժամանակ

Սին հույսեր չեմ տալիս, բայց գալու է նպատակը առաջ տանելու ժամանակը. Սերժ Սարգսյան. Տեսանյութ

Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ 3-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում

Չեմ ասի, որ Մանվել Գրիգորյանն իդեալական էր, բայց որևէ մեկը չէր կարող ինձ համոզել, որ նա «տուշոնկա ուտող է», այն էլ՝ զինվորի. Սերժ Սարգսյան

Մենք վարչապետի թեկնածու չենք առաջադրում, որովհետև այսօր չենք լուծում վարչապետի հարց, ուզում ենք իշխանափոխություն. Սերժ Սարգսյան

Պուտինը ցույց է տվել Կրեմլի իր բնակարանը և պատմել թոռների մասին

Սի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կգտնվի ՌԴ-ում

Երևան-Մեղրի ճանապարհին Iveco-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

Աշխարհի ամենահարուստ ներդրողներից մեկը լքում է պաշտոնը. Բաֆետի դարաշրջանն ավարտվում է

Telegram-ում խմբային զանգերի հնարավորություն է ստեղծվել