Նոր մանրամասներ «օրենքով գող» Մարսոյին սպանած անձի որդու դեմ մահափորձից. կրակողի «Օպել»-ը գտել են հրկիզված
Հուլիսի 06, 2025

Նոր մանրամասներ «օրենքով գող» Մարսոյին սպանած անձի որդու դեմ մահափորձից. կրակողի «Օպել»-ը գտել են հրկիզված

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 2 անձի նկատմամբ սպանության փորձի, ապօրինի զենք կրելու հատկանիշներով։

Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 26-ին Արարատի մարզում հնչած կրակոցների փաստով, երբ կրակոցներ էին արձակել տարիներ առաջ «օրենքով գող» Մարսոյին սպանողի տղայի վարած «Mercedes»  մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 18:10-ի սահմաններում, անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից Վանաշեն գյուղի Վիլյամ Սարոյան փողոցում կրակոցներ էր արձակել Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Լաերտ Շաբոյանի ուղղությամբ։

Պարզվել է, որ «Mercedes»-ում բացի Լ. Շաբոյանից եղել է նաև Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Տիգրան Սարգսյանը։

Բարեբախտաբար, վերջիններս չեն տուժել, քանի որ «Mercedes»-ի դիմապակին եղել է զրահապատ, իսկ կրակոցներ արձակողը «Opel» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։

Ժամեր անց «Opel»-ը հայտնաբերվել է Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, ամբողջովին հրկիզված։

Ոստիկաններն ու քննիչները փորձում են պարզել «Opel»-ի սեփականատիրոջ ինքնությունը ու արդյոք այն հանցագործությունը կատարելուց առաջ գողացե՞լ էին, թե՞ այն եղել է խոտանված։

Ոստիկանները ու քննիչները ունեն հիմնավոր կասկածներ, որ հանցագործությունը կապ ունի «օրենքով գող» Մարսոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի սպանության հետ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ Mercedes-ը, որի ուղղությամբ կրակոցներ էին արձակել, վարելիս էր եղել տարիներ առաջ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյին՝ Մարզպետունի Պետրոսյանին սպանվածի որդին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինան կստանա հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ․ Զելենսկի

Տեխասում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զnհերի թիվը հասել է 50-ի

Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ՌԴ Անդրբայկալյան երկրամասում, կան տուժшծներ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ են ՀՀ Սահմանադրության որոշ դրույթներ․ Ալիևի ներկայացուցիչ

Քաղսիում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդու

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Մասկը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին՝ «Ամերիկա»

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Ցանկացած ագրեսիա կարագացնի Իսրայելի ոչնչացումը. ԻՀՊԿ

Telegram-ում 1 միլիոն դոլարանոց աշխատավարձով թափուր հաստիք է բացվել

Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը

Հյուսիսային պողոտայում ոստիկանական ավտոմեքենա են առևանգել և վթարի ենթարկվել

Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում. Ուկրաինայի հետախուզություն