Երևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխային
Հունիսի 15, 2025

Երևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխային

Հուլիսի 2-ին, Երևան քաղաքի Արաբկիրի 19 փողոցի 10-րդ բնակարանի բնակիչներ 45-ամյա Քրիստինե Արզումանյանին և նրա 7-ամյա երեխային Հարկադիր կատարման ծառայությունը վտարեց իրենց բնակարանից, գրում է Shamshyan.com-ը:

Քրիստինեն և երեխան Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Ղրիմյանի ընտանիքի անդամներն են:

Ըստ կայքի, պատճառը Քրիստինեի կողմից 17 տարի առաջ տոկոսով գումար վերցնելու դիմաց տան առուվաճառքի պայմանագիր կնքելն է։

Քրիստինե Ա․-ն նշել է. «17 տարի առաջ գումար էր հարկավոր, որպեսզի հայրիկիս վիրահատության ծախսերը հոգամ և գումար եմ վերցրել անհատից՝ Արա Մուրադյանից 1500 դոլար՝ ամսական 10 տոկոսով։ Նոտար Էմմա Շաբոյանը կնքել է պայմանագիրը և ինձ ասել, որ 1 ամսով իմ տունը վաճառեմ Արայի վրա և հենց գումարը վերադարձնեմ նա նորից տունը ինձ վրա կվաճառի։ Հետո պետք է պարզվեր, որ այդ նոտարը ևս իրենց խարդախներից է, իսկ այդ ժամանակ ես չէի հասկանում ինչ է կատարվում, միայն մտածում էի՝ արագ գումար ճարեմ՝ ինչ պայմանով էլ որ լինի, որպեսզի փրկեմ հայրիկիս կյանքը։ Մեկ ամիս հետո իրենց գումարը և 10 տոկոսը հինգ հոգու ներկայությամբ հետ եմ վերադարձրել։

Դրանից 1 շաբաթ հետո զանգում եմ, ասում՝ տեսնեմ երբ է Արան գալու, տունը իմ անունով անենք, պատասխանում է, որ էդ տունը արդեն իրենն է։ Այդտեղից սկսվում է այս պատմությունը։ Խարդախություններով տունս վերցնում, իրենցով են անում։ Հետո այդ տունը Արան վաճառում է Չարխի Ֆալաքյանին, ով ևս նրա ընկերն է, ինչքան էլ իրենք միայն գնորդ ներկայացնեն։ Երեկ՝ հուլիսի 3-ին, մեզ վտարել են և ես ու 7-ամյա երեխաս, ում հայրիկը հանուն հայրենիքի զոհաբերել է իր համար ամենաթանկը՝ կյանքը, հայտնվում ենք բաց երկնքի տակ։ Մեզ վտարել են, իսկ ոստիկանությունը փոխանակ օգնի, ուզում է երեխային տանի մանկատուն»։

Վերջում զրուցակիցը հայտնել է, որ միայն խնդրում է բարեգործ մարդկանց իր և երեխայի համար կացարան, քանի որ ինքը համոզված է, որ իր պայքարի արդյունքում արդարությունը հաղթելու է և տունը կրկին իրենցն է լինելու։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Club World Cup․ «Բավարիայի» հաղթանակը՝ 10:0

Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով

Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ

Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել

Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ձեռք բերի. Մերց

Ձևավորվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նոր կազմը

Իրանի հրթիռներն ընկել են Նեթանյահուի տան վրա․ Իրավիճակը 21։00-ի դրությամբ՝ ըստ իրանական տելեգրամ ալիքների

Իրանը և Իսրայելը պետք է գործարք կնքեն, և նրանք դա կանեն. Թրամփ

Իրաքի ամենախոշոր շիիթական ռազմականացված խմբավորումը սպառնացել է հшրձակվել ամերիկյան բազաների վրա, եթե ԱՄՆ-ը միջամտի Իրանի և Իսրայելի միջև պատերազմին

Իսրայելի հարձակումների հետևանքով 14 իրանցի միջուկային գիտնական է սպանվել. Reuters

Թեհրանում սպանել ենք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին. Նեթանյահու

Թրամփն արգելել է Իսրայելին սպանել Իրանի գերագույն առաջնորդին. Reuters

Մենք բոլոր առումներով Իրանի կողքին ենք․ Պակիստանի պաշտպանության նախարար