Բանակում արգելում են զինվորներին իրենց մոտ պահել խաչ և աղոթագիրք․ ի՞նչ է պարզաբանում ՊՆ-ն. ArmLur.am
Ապրիլի 21, 2025

Բանակում արգելում են զինվորներին իրենց մոտ պահել խաչ և աղոթագիրք․ ի՞նչ է պարզաբանում ՊՆ-ն. ArmLur.am

ArmLur.am-ը գրում է.

Պատմությունը ցույց է տալիս, որ երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր օրհասական պահի ժողովրդի կողքին և թշնամու առաջ միշտ պաշտպան և բանակցող է դարձել եկեղեցին։

Ըստ Փաշինյանի՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին և քրիստոնեությունը համարվում են ՀՀ ազգային արժեքներ, սակայն իշխանության քայլերը նրանց հայտարարության դեմ է ուղղված։

Բանն այն է, որ օրերս ArmLur.am-ի խմբագրություն տարբեր քաղաքացիներ էին ահազանգել այն մասին, որ Հայոց բանակ զորակոչվող տղաներին արգելում են իրենց մոտ ունենալ խաչ և գրպանի փոքր աղոթագիրք։ Ահազանգողը զինծառայողի հարազատ էր, ով պնդում էր, որ ոչ միայն նորակոչիկների, այլև արդեն մեկ տարի և ավելի ծառայած տղաներին արգելել են բանակում եկեղեցական աղոթագիրք, «Նարեկ» և խաչ ունենալ։ Այս մասին տեղյակ են նաև եկեղեցում, և եկեղեցականների մոտ էլ է որոշ հարցեր առաջացել։

Այսինքն եկեղեցու դեմ ուղված քաղաքական ճնշումը մտել է նաև զորամասեր։

Ահազանգողը պնդում էր, որ նույնիսկ փայտից խաչեր չեն թողնում․

«Հասկանալի է արգելքը ոսկյա կամ երկաթյա, թեկուզ արծաթյա խաչերի դեպքում, որ վեճեր չլինեն, բայց փայտը ինչ պետք ա անի։ Նույնիսկ փայտից խաչ, բռոշ չի կարելի կպցնել»,- ասել է ArmLur.am-ի զրուցակիցը։

Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականին ՀՀ վարչապետ Փաշինյանը 10-ամյա երեխաների էր հյուրընկալում՝ նվեր ստանալով խաչ և աղոթագիրք, խոստանում էր, որ ամեն բան անելու է, որպեսզի հայ զինվորները առողջ լինեն եւ առողջ տուն վերադառնան, սակայն ինչպես տեսնում ենք՝ արգելում են ունենալ Աստծո պահապան խաչն ու աղոթագրքերը։

Այս խնդրով ArmLur.am-ը կապ է հաստատել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ՝ պարզելու՝ ո՞րն է պատճառը արգելք դնելու խաչ և աղոթագիրք ունենալու։  Զրույցում Արամ Թորոսյանն ասել է, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա։

Չնայած վերը նշվածին հիշեցնում են, որ անգամ պատերազմի դաշտ մեկնելուց էլ զինվորների գրպանում եղել է խաչն ու գրպանի աղոթագիրքը, իսկ մեջքին՝ զիվորական համազգեստի վրա, սպիտակ մեծ խաչ է կարվել՝ ի ապացույց այն բանի, որ զինվորը քրիստոնյա է, հայ է, ոչ ադրբեջանցի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը և Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Զատկի պատարագին. ներկա է ԵՄ դեսպանը

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել ուկրաինական հրթիռային համալիրի փորձարկումների անցկացման վայրին. ՌԴ ՊՆ

Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը

Վերջնական խաղաղության ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

Պուտինը Զատկի տոների հետ կապված ժամանակավոր հրադադար է հայտարարել

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքներն՝ այսօր

Սպանություն՝ Երևանում․ մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա

Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը

Մեզ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման մի շարք հարցերի շուրջ, առաջիկայում նոր հանդիպում է նախատեսվում ԱՄՆ ներկայացուցիչների հետ․ Արաղչի

Սա է իրական Կիրանցը. լրագրող

ԱՄՆ ՊՆ շտաբի պետը կփոխվի. Politico

Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ

Թրամփը հույս ունի, որ Չինաստանի հետ տարաձայնությունները կկարգավորեն երեք-չորս շաբաթվա ընթացքում

ՌԴ զինուժն ազատագրել է Կուրսկի մարզի Օլեշնայա բնակավայրը․ ՊՆ