Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան
Հունիսի 15, 2025

Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան: Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Այս կապակցությամբ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել է անվանի մարզուհուն և շնորհակալություն հայտնել ներդրած ջանքերի, ծանրամարտի պատմության մեջ հետք թողնելու և գրանցած հաղթանակներով Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

«Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել: Ձեր նվիրումն ու կամքի դրսևորումը չափազանց գնահատելի և օրինակելի են ոչ միայն մարզիկների, այլև, ընդհանրապես, մարդկանց համար, որոնք պետք է անցնեն պայքարի ուղին: Դուք արժանի եք ամենաբարձր մեծարանքին»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Հռիփսիմե Խուրշուդյանը ևս շնորհակալություն է հայտնել գնահատանքի և իր գործն արժևորելու համար. «Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք: Ամենաբարդ մրցապայքարում անգամ դա միշտ ոգևորիչ է և ուժ է տալիս»:

Հանդիպմանը քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ընթացիկ խնդիրներ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելի ՊՆ-ն իրանցիներին կոչ է արել տարհանվել

Թել Ավիվին հարակից Բաթ Յամ քաղաքում ավերածությունների կադրերը

Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. Արաղչի

Իրան-Իսրայել hակամարտությունն աստիճանաբար վերածվում է բազմաշերտ պատերшզմի. իրանագետ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Եթե Իրանն ինչ-որ կերպ մեզ վրա hարձակվի, ԱՄՆ ԶՈՒ ամբողջ ուժն ու hզորությունը վրա կhասնեն ձեզ աննախադեպ մակարդակներով. Թրամփ

Իրանի հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ռեհովոտի Վայցմանի գիտական ինստիտուտը

Արթիկում ուժեղ պտտահողմ է տեղի ունեցել. վնասները՝ ֆոտոշարքով

Իսրայելում իրանական հարվածների հետևանքով զոհերի թիվն այս պահին 10-ն է

Ինչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին

Իսրայելում արտակարգ դրությունն ուժի մեջ կլինի առնվազն մինչև կիրակի՝ ժամը 20:00-ն, և կարող է երկարաձգվել՝ կախված սպառնալիքի մակարդակից

ԱՄՆ-ում բողոքի ակցիայի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել

Իրանական հարվածներից հետո Իսրայելում արտակարգ դրություն է

Որքան ժամանակ և ինչ ինտենսիվությամբ Իրանը կարող է հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելին. Վարդան Ոսկանյան

«Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». Արտյոմ Չերնամորյան