Լրատվամիջոցները հայտնում են, որ Չեշմե (Թուրքիա) հանգստավայրում ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել։
Հրդեհը հասել է տներին, երեք գյուղերի՝ Իլդիրի, Գերմիյանի, Նոհութալանի, բնակիչներն արդեն տարհանվել են։
Հրդեհը բռնկվել է հուլիսի 2-ի կեսօրին Իլդիրի շրջանի գյուղատնտեսական դաշտերում։ Ուժեղ քամու պատճառով հրդեհը տարածվել է անտառի վրա։
Կրակը մոլեգնել է ողջ գիշեր։ Հրդեհը մարելու համար գործի է դրվել հինգ ինքնաթիռ, 18 ուղղաթիռ և 36 հրշեջ մեքենա։
Հրդեհից առաջացած ծուխը տեսանելի է Չեշմե հանգստավայրի լողափերին։
Նշենք, որ անտառային հրդեհներ են բռնկվել նախօրեին Թուրքիայի արևմուտքում գտնվող Բուրսա և Քոջաելի նահանգներում։