Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Օմանի սուլթանի և վարչապետ Հեյսամ բեն Թարիք Ալ Սաիդի հետ: Մերցն ասել է, որ Իրանը «երբեք չպետք է միջուկային զենք ձեռք բերի», ասվում է Գերմանիայի կառավարության պաշտոնական հայտարարության մեջ:
Երկու կողմերն էլ համաձայնել են, որ այժմ նպատակը պետք է լինի Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կանխելը։ Բացի այդ, Ֆրիդրիխ Մերցը և Հեյսամ բեն Թարիք Ալ Սաիդին հաստատել են իրենց պատրաստակամությունը դիվանագիտական միջոցներ ձեռնարկել Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը լուծելու համար։
Գերմանիայի կառավարության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Օմանի սուլթանին Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում միջնորդական ջանքերի համար։