Ինչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին
Հունիսի 16, 2025

Ինչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ստորաբաժանումը շաբաթ օրը «Ճշմարիտ խոստում III» գործողության վերջին ալիքի ընթացքում առաջադեմ տարբեր հրթիռային համակարգեր է տեղակայել, գրում է Mehr-ը։

Լրատվամիջոցները, վկայակոչելով աղբյուրներին, հայտնում են, որ իսրայելական Հայֆա և Թել Ավիվ քաղաքների վրա վերջին հարվածների ընթացքում արձակվել են Emad, Ghadr և Kheibar Shekan հրթիռներ։

Emad բալիստիկ հրթիռը, որը Ghadr-ի արդիականացված տարբերակն է, առանձնանում է բարելավված նշանառությամբ և ճշգրտությամբ, փորձարկվել և սպառազինության մեջ է ընդունվել 2015 թվականի վերջին։ Այն հագեցած է նոր կառուցվածքի մանևրող մարտագլխիկով, որի հիմքում կայունացուցիչներ կան, ինչը թույլ է տալիս նրան շարժվել դեպի թիրախը մթնոլորտ մտնելուց հետո։ Ըստ իրանցի զինվորական պաշտոնյաների, Emad-ն Իրանի բարձր ճշգրտության առաջին հրթիռն է։ Հեղուկ վառելիքով աշխատող Emad հրթիռի երկարությունը 15,5 մետր է, քաշը՝ 1750 կգ, հեռահարությունը՝ 1700 կմ, իսկ հավանական շրջանային շեղումը (CEP)՝ 50 մետր։

2005 թվականին ներկայացված Ghadr հրթիռը Shahab-3 միջին հեռահարության բալիստիկ հրթիռի կատարելագործված տարբերակն է, որն Իրանի սպառազինության մեջ է 2003 թվականից։ Այն երկաստիճան հրթիռ է, որի առաջին աստիճանն աշխատում է հեղուկ, իսկ երկրորդը՝ պինդ վառելիքով։ Թողարկվում է երեք տարբերակով՝ Ghadr-S (1350 կմ հեռահարություն), Ghadr-H (1650 կմ հեռահարություն) և Ghadr-F (1950 կմ հեռահարություն)։ 15,86-ից մինչև 16,58 մետր երկարությամբ և 1,25 մետր տրամագծով Ghadr-ը կշռում է 15-ից 17,5 տոննա։ Մարտագլխիկի քաշը 1000-ից կրճատվել է մինչև 650 կգ, ինչը թույլ է տվել հրթիռի հեռահարությունը 1200-ից հասցնել գրեթե 2000 կիլոմետրի։

Kheibar Shekan հրթիռը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է, որը նախատեսված է ռազմավարական հարվածներ հասցնելու համար և նախորդ մարտերում արդյունավետություն է ցուցաբերել։

Հաղորդվում է, որ Kheibar Shekan-1 և Kheibar Shekan-2 երկու տարբերակներն էլ ունակ են հաղթահարել Իսրայելի ՀՕՊ առաջադեմ համակարգերը, ներառյալ՝ «Նետ-3»-ը և «Դավթի պարսատիկը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելն ԱՄՆ-ից օդային կամրջով ծանր ռումբեր է ստանում

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրին

Իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է Իրանի հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը

Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ շենքերից մեկին․ Վիրավորների թվում դիվանագետներ կան

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Իսրայելը դիմել է Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմին միանալու խնդրանքով. Axios

Քիշնևում ոստիկանությունը ցրել է ԼԳԲՏ երթի դեմ բողոքողներին

Իրանը կոչ է արել Իսրայելի բնակիչներին լքել  տարածքները, քանի որ շուտով դրանք բնակության համար պիտանի չեն լինելու

Իրան-Իսրայել պատերազմ․ Իրավիճակը՝ 22։00 դրությամբ

Club World Cup․ «Բավարիայի» հաղթանակը՝ 10:0

Գիտնականները բուծել են վաղուց անհետացած գայլի տեսակ

Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով

Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ