Կացարաններում ապաստանած արցախցիներին կառավարությունը չի աջակցի
Հուլիսի 15, 2025

Կացարաններում ապաստանած արցախցիներին կառավարությունը չի աջակցի

Հայաստանի Կառավարությունը հրաժարվում է պետական բյուջեից աջակցություն հատկացնել Արցախից բռնի տեղահանված այն ընտանիքներին, որոնք Արցախում իրենց տները կորցնելուց հետո եկել և ապաստան են գտել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ պետական աջակցությամբ հյուրանոցներում և հյուրատներում։

Գործադիրն ընդունել է որոշում մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսն Արցախից բռնի տեղահանված ընտանիքների աջակցությունը շարունակելու մասին։

Սակայն այդ ծրագրի շահառու չեն կարող դառնալ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ապաստանած ընտանիքները։

Ազգային անվտանգության ծառայությունից այս որոշման վերաբերյալ ընդգծել են, որ նման կացարաններում, որպես կանոն, բնակվում են սոցիալապես ամենաանապահով խմբերին պատկանող ընտանիքները։

Ըստ ԱԱԾ-ի՝ սոցիալական աջակցության միջոցառումներն անհրաժեշտ է կիրառել նաև նշված խմբի անձանց համար՝ կեցության և մյուս սոցիալական խնդիրներն ինքնուրույն հաղթահարելու հնարավորություն ստեղծելու նպատակով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, սակայն, մնացել են անդրդվելի և այդ մարդկանց չեն դարձրել այս ծրագրի շահառու։

Նշենք, որ պետական բյուջեից մինչև դեկտեմբեր արցախցիներին տրամադրվող աջակցությունները շարունակելու համար կհատկացվի 1.8 մլրդ դրամ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դիանա Գասպարյանին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ զինվորականները որպես դիտորդ կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Agile Spirit» զորավարժություններին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի «Հեզբոլլահ» հատուկ նշանակության ուժերի ճամբարների վրա

Էլիզաբեթ Հարլին բացահայտել է բիկինիով կատարյալ լուսանկար ունենալու գաղտնիքը

«Չենք վստահում հրադադարի ռեժիմին»․ Իրանի ՊՆ

«Թրամփի թատերական վերջնագիրը ՌԴ-ն չի էլ նկատել»․ Մեդվեդև

Հարավային Կովկասի ստատուս քվոն առայժմ ձեռնտու է Թուրքիային. Սաֆրաստյան

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Անկարան հայտարարել է, որ տեղյակ չէ ՀՀ–ի տարածքով միջանցք կառավարելու ԱՄՆ մտադրության մասին

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին

Ես հիասթափված եմ Պուտինից. Թրամփ

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայուն է

Որքա´ն է Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում այսօր

Լավրովը հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ

Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը դադարեցվում է. ինչպես շրջանցել ճանապարհը