Ինչու է Երևանում բազմահարկ կառուցվում առանց ՇՄԱԳ փորձաքննության. քաղաքապետարանի պատասխանը
Նոյեմբերի 03, 2025

Ինչու է Երևանում բազմահարկ կառուցվում առանց ՇՄԱԳ փորձաքննության. քաղաքապետարանի պատասխանը

By Փետրվարի 12, 2025 155

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15Ա բազմաբնակարան շենքերի արանքում նոր 12 հարկանի շենքի կառուցման համար Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննություն չի անցկացվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել, հետևաբար հարակից շենքերի բնակիչները չեն մասնակցել գնահատումների կամ փորձաքննության գործընթացին։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Նշենք, որ 50-60 տարվա հնությամբ շենքերի արանքում 12 հարկանի նոր շենքի կառուցումը զայրույթի ալիք է բարձրացրել բնակիչների շրջանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում բնակիչները նշել էին, որ Երևանի քաղաքապետարանը առանց հանրային լսում անցկացնելու, ապօրինի շինթույլտվություն է տվել մի ընկերության, որի սեփականատերը քավոր–սանիկական հարաբերություններ ունի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Բնակիչները դիմել են վարչական դատարան իրենց իրավունքները վերականգնելու համար։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Նաիրի Զարյան փողոցի 11-13 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 18–ին նախագծման թույլտվություն է տրվել կառուցապատող «Ադամիում» ընկերությանը: Մշակված նախագիծը անցել է պետական համալիր փորձաքննություն, ստացել «Արտագերատեսչական փորձաքննություն» ընկերության և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դրական եզրակացություններ:

Հիմք ընդունելով վերը նշված փորձաքննական եզրակացությունները՝ 2024 թվականի նոյեմբերի 14–ին Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցվել է աշխատանքային նախագիծը և տրամադրվել շինարարության թույլտվությունը (3 տարի ժամկետով), որն ուժի մեջ է մինչև 14.11.2027թ.:

«Հաշվի առնելով՝ 2014 թվականի հունիսի 21-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» որոշման III-րդ գլխի 12-րդ հոդվածը` որ քաղաքաշինության բնագավառում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա են 1500 քմ-ից ավելի կառուցապատման մակերեսով քաղաքաշինական կառույցները, Երևանի քաղաքապետարան համաձայնեցման է ներկայացվել բազմաբնակարան բնակելի նախագիծը, որի կառուցապատման մակերեսը չի գերազանցել 1500 քմ սահմանաչափը, հետևաբար ՇՄԱԳ փորձաքննության անհրաժեշտություն չի դիտարկվել»,–ասված է քաղաքապետարանի պատասխանում:

Նշենք, որ շենքերի բնակիչները Sputnik Արմենիային հայտնել էին, որ միասնական համաձայնությամբ, իրենց ուժերով 6 ավտոտնակ են քանդել, որպեսզի խաղահրապարակի, ֆուտբոլի դաշտի, ծառերի համար տարածք ունենան։

Բնակիչները երբևէ հնարավորություն չեն ունեցել խոսել կառուցապատողի հետ, հասկանալ` պաշտոնապես ինչ է այդտեղ կառուցվելու։ Կառուցապատող կողմից եկել է մի ներկայացուցիչ, որը հայտարարել է, որ միևնույն է` իրենք շինարարություն իրականացնելու են, և եթե բնակիչներին դուր չի գալիս, կարող են իրենց տները վաճառել ու գնալ որևէ գյուղում ապրել։

Հավելենք, որ նորակառույցի շինարարական աշխատանքներին իրենց ստորագրությամբ դեմ են արտահայտվել 4 շենքերի 200 բնակիչներ։

Նրանց հիմնական մտավախությունն այն է, որ առանց ՇՄԱԳ փորձաքննության կառուցվող բազմահարկի պատճառով իրենց շենքերն ու հարակից սեփական տները ուղղակի կդառնան վթարային։ Բնակիչներն իրենց խնդրը դեռ 2023 թվականին` Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ, ներկայացրել են ներկայիս քաղաքապետին։ Ավինյանը խոսք էր տվել բնակիչներին, որ կձևավորվի հատուկ մասնագիտական, ճարտարապետական թիմ, որը կուսումնասիրի խնդիրը։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025 11:26

Լրահոս

Ֆոտո

Նորաձևությունը և քննադատությունը սոցիալական մեդիայի դարաշրջանում. ինչպես է Lyas-ը ցուցադրությունների դիտումը վերածում զանգվածային միջոցառման

Կալանավորվել է Վեհափառի եղբորորդին

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է. ՔԿ

ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի

Նոբելյան մրցանակակիրն ԱՄՆ-ին կոչ է արել զինուժ կիրառել Մադուրոյի դեմ

Մեղադրյալների միայն մի փոքր մասն է դատարանում. Ադրբեջանն Արցախի ղեկավարությանը «մեղավոր» է անվանել

Թուրքիան փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին

Իսրայելն ու ԱՄՆ-ը տարածաշրջանում պատրաստվում են ռազմական գործողությունների

Իտալիան կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ. Զախարովա

Վանաձորում փլnւզման հետևանքով զnհ կա

Արեգակի վրա մեկ ժամվա մեջ երկու հզոր բռնկում է գրանցվել

Փլուզում Վանաձորում. կա զnհ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. Արմեն Գրիգորյան

«Շողակաթը» մասնակցելու է մրցույթին և շարունակելու է հեռարձակվել. նախարար

Diplo–ն հայտարարել է, թե հարաբերությունների մեջ է եղել և Կանադայի նախկին վարչապետի և Քեթի Փերիի հետ