Նարկnդիլեր ամnւuիններ են ձերբակալվել․ ի՞նչ է կատարվել Աշտարակում
Օգոստոսի 27, 2025

Նարկnդիլեր ամnւuիններ են ձերբակալվել․ ի՞նչ է կատարվել Աշտարակում

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Օպերատիվ տեղեկություններն իրացվեցին հունիսի 24-ին: Ժամը 16.50-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Աշտարակում ձերբակալվեցին երեք տղամարդիկ և, նրանցից մեկի վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին բաժին: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Անձնական խուզարկությամբ 52-ամյա ուղևորի գուլպայի մեջից հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգված: Ըստ նրա` զանգվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է:

Աշտարակի քրեական հետախույզների տեղեկությունը հիմնավորվեց: Պարզվեց, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչն ու նրա կինը նույն օրը «կրիստալ» են իրացրել նաև մեկ այլ աշտարակցու: Ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և օգտագործեու կասկածանքով իրավապահները ժամը 21.30-ին ձերբակալեցին նաև այդ աշտարակցուն: Անձնական խուզարկությամբ նրա ձեռքին եղած պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվեցին օգտագործված երկու ներարկիչ, մեկ նոր ներարկիչ, երկու փաթեթ՝ լցված բյուրեղանման զանգվածով, համապատասխանաբար` 1,34 և 2,17 գրամ:

Այսպիսով, բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո ժամը 21:50-ին Աշտարակի Քասախի փողոցում, ապօրինի թմրամիջոց իրացնելու կասկածանքով, Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչը ձերբակալվեց և, իր վարած «Օպելով» հանդերձ, տեղափոխվեց բաժին: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Րոպեներ անց իրենց փողոցում ձերբակալվեց նաև նրա կինը:

Անձնական խուզարկությամբ կնոջ մոտ հայտնաբերվեցին լցված ու դատարկ ներարկիչներ, ապակե երեք սրվակ և այլն:

Վերոհիշյալ անձինք տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Դատարանի որոշմամբ Թումանյան փողոցի 50-ամյա բնակչի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հնդկաստանից ԱՄՆ ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը կրկնապատկվել են

Ողջ հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն

Իսրայելական հարձակումներից Սիրիայում զինվորականներ են զոհվել

Ալիևը Սյունիքի ճանապարհի վերաբերյալ նամակ է գրել Թրամփին երթուղին առաջ մղելու համար

ԱՄՆ-ն հույս ունի մինչև տարեվերջ հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծման

Մինչև օգոստոսի 26-ը տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու խրախուսական նորմից օգտվել է 509 275 վարորդ

Երկրաշարժ Ռուսաստանում. ցնցումները զգացվել են նաև Տավուշի մարզում

Թրամփը մտադիր է Վաշինգտոնում վերականգնել մահապատիժը

44-օրյա պատերազմի շարունակությունն Ադրբեջանին սպառնում էր շատ վտանգավոր սցենարներով․ Բայրամով

Պուտինը ցանկանում է Ուկրաինայի hակամարտության կարգավորում. Ուիթկոֆ

Ուիթկոֆն այս շաբաթ Նյու Յորքում կհանդիպի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Ղրղզստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին Վաշինգտոնյան համաձայնությունների կապակցությամբ

Ամառը առաջիկա օրերին չի նահանջի. Սուրենյան

ԱՄՆ-ի հետ տնտեսական պատերազմը կարող է վատ ավարտ ունենալ Ռուսաստանի համար․ Թրամփ

Այժմ, երբ նախագահ Թրամփն իր անունը տվել է «Զանգեզուրի միջանցքին», վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում. Ալիև