ՀՀ-ն հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ցամաքային սահմանների վերաբացման հանձնառությանը. ԱԳՆ
Հուլիսի 09, 2025

ՀՀ-ն հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ցամաքային սահմանների վերաբացման հանձնառությանը. ԱԳՆ

By Հունիսի 28, 2024 80

Հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը առցանց ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 48-րդ նիստին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է հուլիսի 1-ին մեկնարկող ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախագահության գերակայությունները՝ շեշտելով ՀՀ հանձնառությունն աջակցելու ՍԾՏՀԿ շրջանակում կառուցողական երկխոսությանը և լավագույն փորձի փոխանակմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Գլխավոր քարտուղար, Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,

Նախ և առաջ կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ալբանիայի Հանրապետության կառավարությանը՝ նախագահության ընթացքում կազմակերպությունն առաջնորդելու, ինչպես նաև ՍԾՏՀ շրջանակներում երկխոսության ու համագործակցության առաջմղմանն ուղղված ջանքերի համար: Մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում նաև Գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին և ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության անձնակազմին՝ կազմակերպության արդյունավետության ամրապնդմանն ուղղված աշխատանքի և անդամ երկրներին տրամադրված աջակցության համար:

Հավատացած եմ, որ ՍԾՏՀ-ի հիմնական նպատակների արդյունավետ իրականացումը, մասնավորապես՝ ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցության և առևտրի դյուրացման խթանումն առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման համար:

Քանի որ Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը, ես կցանկանայի վերահաստատել մեր հանձնառությունը՝ աջակցելու կառուցողական երկխոսությանը և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված լավագույն փորձի փոխանակմանը՝ կազմակերպության կանոնադրական նպատակներին համապատասխան:

Կցանկանայի նաև ընդգծել ՍԾՏՀ-ի բոլոր ոլորտներում նախագծերի վրա հիմնված մոտեցման կարևորությունը, ինչպես նշված է «ՍԾՏՀ տնտեսական օրակարգում»: Հայաստանը կշարունակի աջակցել ՍԾՏՀ մանդատի շրջանակներում իրականացվող նախաձեռնություններին, այդ թվում՝ Ծրագրերի զարգացման հիմնադրամի միջոցով:

Կարևոր է նշել նաև, որ Հայաստանի նախագահությունը հանդես կգա ՍԾՏՀ կազմակերպության և դրա հարակից մարմինների միջև ավելի ամուր համագործակցության և համակարգման օգտին՝ նպատակ ունենալով բարելավել դրանց համաժամացումը, փոխլրացումը և գործունեության ընդհանուր ներդաշնակեցումը:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության տնտեսությունը վերջին տարիներին զգալի աճ է գրանցել։ Հայաստանի տնտեսությունն աճել է մոտ 30 տոկոսով, իսկ պետական բյուջեի եկամուտները՝ ավելի քան 91 տոկոսով: Բացի այդ, ստեղծվել է մոտ 200,000 նոր աշխատատեղ՝ արձանագրելով աշխատատեղերի ընդհանուր թվի շուրջ 37 տոկոս աճ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գրեթե կրկնապատկվել է: Առկա է ՍԾՏՀ անդամ մի քանի երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության զգալի աճ։

Տնտեսական աճի վերաբերյալ այս տպավորիչ և հուսադրող թվերի հետ մեկտեղ մենք ստիպված ենք նշել, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար աննախադեպ մարտահրավերները դեռևս առկա են և լրջորեն խաթարում են Սևծովյան տարածաշրջանում կայուն սոցիալ-տնտեսական զարգացման հասնելու գործում առաջընթացը:

Հայաստանը հավատարիմ է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, որի սահմանները Արևելքից և Արևմուտքից ավելի քան երեք տասնամյակ շրջափակման մեջ են՝ Հայաստանը լիովին գիտակցում է միջազգային իրավունքի վրա հիմնված՝ ներառական և հավասար տարածաշրջանային և միջսահմանային հաղորդակցության խթանման կարևորությունը:

Այս ընկալմամբ է, որ մեր երկիրը կառուցողականորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի իրականացման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հիման վրա՝ հարգելով յուրաքանչյուր պետության ինքնիշխանությունն ու իրավազորությունը, ինչպես նաև առաջնորդվելով հավասարության և փոխադարձության սկզբունքներով՝ համաձայնեցված 2023թ. մայիսին և հուլիսին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից։ Հայաստանն անկեղծորեն հանձնառու է մեկ ամսվա ընթացքում վերջնականացնել բանակցությունները և ստորագրել Համաձայնագիրը, և մենք կոչ ենք անում Ադրբեջանին փոխադարձելու այս կառուցողական մոտեցումը՝ զերծ մնալով արհեստական խոչընդոտներ ստեղծելուց։

Հայաստանը նաև հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ցամաքային սահմանների վերաբացման հանձնառությանը։ Այս առումով մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, ներկայիս դրական ընթացքը պահպանելու և առաջ շարժվելու նպատակով՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանի:

Ձերդ գերազանցություններ,

Լիովին հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, տարածաշրջանի ներուժի իրականացմանը՝ ուղղված Արևելքի ու Արևմուտքի, Հարավի ու Հյուսիսի միջև առևտրային և տրանսպորտային կապերի առաջմղման միջոցով տնտեսական և մշակութային փոխանակումների խթանմանը՝ Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ 

Որպես մեր խաղաղության օրակարգի մաս՝ այս նախագիծը նպատակ ունի զարգացնել հաղորդակցությունը տարածաշրջանի երկրների միջև՝ վերանորոգելով, կառուցելով և շահագործելով ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ և էլեկտրական գծեր՝ այդպիսով բացելով նոր հնարավորություններ բեռների, ապրանքների և քաղաքացիների տեղաշարժի համար, և զգալիորեն ընդլայնելով մեր տարածաշրջանի ինտեգրումը համաշխարհային տրանսպորտային ցանցերին: Համոզված ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է հսկայական օգուտներ բերել Սևծովյան տարածաշրջանի բոլոր երկրներին։

Եզրափակելով՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ խթանելու փոխշահավետ համագործակցությունը Կազմակերպության շրջանակներում՝ ուղղված նորարարական և կայուն զարգացմանը։

Վստահ ենք, որ ՍԾՏՀ կանոնադրության մեջ նախանշված սկզբունքներով առաջնորդվող տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել Սևծովյան տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության, կայունության, բարգավաճման և բարեկեցության ամրապնդմանը։

Շնորհակալություն»:

Հանդիպման արդյունքում ընդունվել են մի շարք բանաձևեր և որոշումներ:

ՍԾՏՀԿ անդամ պետությունները հաջողություն են մաղթել Հայաստանին՝ կառույցում գալիք նախագահության կապակցությամբ: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզներից մեկից 5 ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանը և ԵՄ-ն ողջունել են 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման գործընթացը

Ստամբուլում քանդելու են մի քանի հայտնի հյուրանոցներ

Ուկրաինային ցուցաբերած օգնության պատճառով ՆԱՏՕ-ն պետք է անհապաղ վերականգնի իր պաշտպանական ներուժը. Ռուբիո

Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարը վտարվել է Ռուսաստանից

Ադրբեջանում ռուսաց լեզվի առումով բացասական դինամիկա է նկատվում․ Ռոսսոտրուդնիչեստվո

ԱՄԷԳ-ն Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման նշաններ չի տեսել

Արցախի ու արցախցիների թեման եղել ու մնում է մեզ համար առաջնային օրակարգի հարց. ՀՀԿ

Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Զելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ

Դոլարն ու եվրոն էժանացել են. փոխարժեքները հուլիսի 9-ին

Օրբանը պահանջում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հրաժարական տա կոռուպցիայի մեղադրանքների պատճառով

Հեգսեթը Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցրել է՝ Սպիտակ տանը տեղյակ չպահելով

Հեգսեթը Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցրել է՝ Սպիտակ տանը տեղյակ չպահելով