Արևմտյան տասնհինգ երկրներ Պաղեստին պետությունը ճանաչելու կոչ են արել աշխարհին
Օգոստոսի 01, 2025

Արևմտյան տասնհինգ երկրներ Պաղեստին պետությունը ճանաչելու կոչ են արել աշխարհին

By Հուլիսի 30, 2025 7

Ֆրանսիան և 14 այլ արևմտյան երկրներ աշխարհի տարբեր երկրներին կոչ են արել ճանաչել Պաղեստինի պետությունը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

Երեքշաբթի ուշ երեկոյան 15 երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել Նյու Յորքում Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ անցկացված համաժողովից հետո, որը նպատակ ուներ վերականգնել իսրայելցիների և պաղեստինցիների միջև երկու պետությունների լուծման գաղափարը։

«Նյու Յորքում Ֆրանսիան, 14 այլ երկրների հետ միասին, համատեղ կոչ է անում. մենք արտահայտում ենք մեր ցանկությունը՝ ճանաչել Պաղեստին պետությունը և հրավիրում ենք նրանց, ովքեր դեռ չեն ճանաչել, միանալ մեզ»,- Х սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

Հայտարարության մեջ 15 երկրներ, ներառյալ՝ Իսպանիան, Նորվեգիան և Ֆինլանդիան, վերահաստատել են իրենց «անսասան հավատարմությունը երկու պետությունների լուծմանը»։ 

Համաձայնագրի ստորագրող ինը երկրներ, որոնք դեռևս չեն ճանաչել Պաղեստինի պետությունը, դրանց թվում՝ Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան, արտահայտել են իրենց երկրների «պատրաստակամությունը կամ դրական վերաբերմունքը» դա անելու համար։

Տասնյոթ երկիր, ինչպես նաև Եվրամիությունը և Արաբական լիգան, համաժողովում միացել են ՀԱՄԱՍ-ին ուղղված կոչերին՝ զինաթափվելու և Գազայում իր կառավարումը դադարեցնելու համար՝ պաղեստինյան տարածքում ավերիչ պատերազմը դադարեցնելու նպատակով, գրում է Ֆրանսպրես գործակալությունը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անցյալ շաբաթ հայտարարեց, որ սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը, ինչը բախվեց Իսրայելի և Միացյալ Նահանգների խիստ դիմադրությանը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը երեքշաբթի հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին, եթե Իսրայելը չձեռնարկի տարբեր «նշանակալի քայլեր», դրանց թվում՝ չհամաձայնվի Գազայում հրադադարի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Այս տարի բուհ է ընդունվել 9788 դիմորդ, թափուր է մնացել 1174 տեղ

Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն. կա 1 զnհ, 3 վիրավոր

Թուրքիայում հանք է փլուզվել, աշխատողները մնացել են ներսում

Մեծավանցիները, ի նշան բողոքի, դարձյալ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Պորտուգալիայի հավաքականի գրառումը Հայաստանի դեմ կայանալիք հանդիպման վերաբերյալ

ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում, Մինսկի խումբը չկարողացավ ստեղծել երկխոսության պայմաններ. Լավրով

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք»-ին

Բոլդուինների «կեղտոտ պարը» 8-րդ երեխայի մասին լուրեր է առաջացրել

Կամբոջան Թաիլանդի հետ հակամարտությունը լուծելու համար Թրամփին Նոբելյան մրցանակի է առաջադրել

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային գրեթե 1 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու օրինագծին

Կիևում զոհերի թիվը հասել է 26-ի

Սպասվում է կարճատև անձրև

Թրամփը հայտնել է Մոսկվա Ուիթքոֆի այցի և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին

Ռուբիոն և Հարավային Կորեայի ԱԳ նախարարը շեշտել են Կորեական թերակղզու միջուկազերծման կարևորությունը

Սարերում մեղուները խայթել են 59-ամյա տղամարդուն․ վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է