Իրանի դեմ Թրամփի վարչակազմը կիրառել է պատժամիջոցների իր ամենամեծ փաթեթը. ֆիննախ
Օգոստոսի 01, 2025

Իրանի դեմ Թրամփի վարչակազմը կիրառել է պատժամիջոցների իր ամենամեծ փաթեթը. ֆիննախ

By Հուլիսի 31, 2025 5

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի դեմ կիրառել է մինչ օրս իր ամենամեծ պատժամիջոցների փաթեթը։ Այս մասին հայտարարել է Իրանի ֆինանսների նախարարությունը։

Պատժամիջոցները վերաբերում են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի որդու՝ Մոհամմեդ Հոսեյն Շամխանիի հետ կապված ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց։

«Այսօր կիրառված ավելի քան 115 պատժամիջոցներն ամենամեծն են դարձել Թրամփի վարչակազմի կողմից Իրանի դեմ մեր առավելագույն ճնշման արշավը սկսելուց ի վեր։ Այդ միջոցառումները Ամերիկայի շահերը դնում են առաջին տեղում՝ թիրախավորելով ռեժիմի էլիտաներին, որոնք շահույթ են ստանում, մինչդեռ Թեհրանը սպառնում է Միացյալ Նահանգների անվտանգությանը», – ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

ԱՄՆ-ն, Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության հայտարարության համաձայն, մեղադրում է Շամխանիի որդուն տանկերների և կոնտեյներային նավերի հսկայական նավատորմ կառուցելու և կառավարելու մեջ, որը, իբր, Իրանից և Ռուսաստանից նավթ, նավթամթերք և այլ ապրանքներ է տեղափոխում գնորդների համար ամբողջ աշխարհով։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաին հայտնել էր, որ Թեհրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից և սկսել ուրանի 60%-ից ավելի հարստացումը, եթե հանրապետության վրա պատժամիջոցային ճնշումը շարունակվի:

Rate this item
(0 votes)

Լրահոս