Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի։ Թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու միջոցով հասարակական կարծիքը շահարկելու փորձերը դատապարտված են ձախողման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը Azertac-ին տված հարցազրույցում։
«Որոշ լրատվամիջոցների պնդումները, թե իբր Անկարան բացել է Հայաստանի հետ սահմանը՝ առանց այդ մասին Բաքվին տեղեկացնելու, նպատակ ունի վնասել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությանը։ Կեղծ տեղեկությունների հետևում կանգնած են Թուրքիայի և Ադրբեջանի միասնությամբ և սերտ համագործակցությամբ մտահոգված շրջանակները: Թուրքական իշխանություններն ադրբեջանական կողմի հետ սերտորեն համակարգում և քննարկում են Երևանի հետ կապված ցանկացած քայլ», – ասել է նա։
Նա հիշեցրել է թուրքական իշխանությունների բազմիցս արված հայտարարությունները Հայաստանի նկատմամբ իրենց դիրքորոշման վերաբերյալ․
«Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է արդյունքի հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումից հետո։ Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են այդ մասին»։
Այսօր՝ մարտի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բժիշկները հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Մինչ Սպիտակի բժիշկները պայքարում էին վիրավորների կայքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորներից մեկը Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վարուժան Մ.-ն է, ով հիվանդանոց է բերվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, գտնվելիս է եղել ծանր վիճակում, իսկ մյուսը Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Գագիկ Մ.-ն է, ով հիվանդանոց է բերվել «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ։
Այս պահին Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև որտեղ և ինչ պայմաններում են նշված անձինք վնասվածքները ստացել և արդյոք 2-ը կապ ունեն նույն դեպքի հետ, թե առանձին դեպքեր են, ինչպես նաև օպերատիվ ճանապարհներով փորձում են պարզել հանցագործության վայրը։
Թուրքիայի ՆԳՆ-ն ժամանակավորապես պաշտոններից հեռացրել է Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և Ստամբուլի քաղաքապետարանների երկու այլ ղեկավարների։ Այս մասին ասվում է նախարարության հաղորդման մեջ։
«Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է անձնական տվյալների ապօրինի ձեռքբերման, կաշառք ստանալու և մրցութային ընթացակարգերը խախտելու մեղադրանքով։ Սահմանադրության 127-րդ հոդվածի և «Քաղաքապետարանների մասին» օրենքի 47-րդ հոդվածների համաձայն, ՆԳՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է նրա պարտականությունների կատարումը»,- ասված է փաստաթղթում։
Ժամանակավորապես հեռացվել են նաև Ստամբուլի Բեյլիքդուզուի քաղաքապետարանի ղեկավար Մեհմեթ Մուրադ Չալըքը և Շիշլիի շրջանի ղեկավար Էմրահ Շահանը։ Նրանք նույնպես ձերբակալվել են Իմամօղլուի դեմ գործի շրջանակում։
Կիրակի վաղ առավոտյան Թուրքիայի դատարանը պաշտոնապես ձերբակալել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուին և մինչև դատավարության ավարտը դատապարտել կալանքի։
Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորման շուրջ համաձայնության կապակցությամբ ։
«Ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի վերջնական տարբերակի հարցով։ Հուսով եմ, որ այն կստորագրվի որքան հնարավոր է շուտ և կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»,- իր մաղթանքում նշել է պապը։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չի հրաժարվի գահից, ընդհակառակը, ծանր հիվանդությունից հետո նա կսկսի գործունեության նոր փուլ և կարող է զարմացնել բոլորին: Ինչպես տեղեկացնում է «TASS»-ը, այդ մասին հայտարարել է պոնտիֆիկոսի մերձավոր, արգենտինացի կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը։
«Սկսվում է նոր փուլ, Ֆրանցիսկոսը անակնկալների մարդ է։ Ես ընդհանրապես չեմ կարծում, որ նա կարող էր հրաժարվել պապական գահից: Դա հաստատ այդպես չէ», – ասել է կարդինալը:
Նա հայտնել է նաև, որ հնարավորություն է ունեցել շփվելու պոնտիֆիկոսի հետ, ով փետրվարի 14-ից թոքաբորբով հիվանդանոցում է։ Կարդինալի խոսքով՝ Պապն իրեն ֆիզիկապես լավ է զգում, սակայն դեռ դժվարությամբ է խոսում։
«Այժմ անհրաժեշտ է երկար վերականգնում, քանի որ երկարատև ինտենսիվ թթվածնի մատակարարումից հետո կոկորդը չորացել է, և նա պետք է նորից սովորի խոսել»,- նշել է առաջնորդ սրբազանը։
Ինչպես հաղորդվում է, 88-ամյա Պապի վիճակն աստիճանաբար բարելավվում է։ Գիշերը նա այլևս չի օգտվում արհեստական շնչառության ապարատից: Պապը շնչառական և շարժողական ֆիզիոթերապիա է անցնում։ Թե երբ կարող է նա դուրս գրվել, չի նշվում։ Հարցականի տակ են նրա մասնակցությամբ բոլոր Զատկի եւ նախազատկական ծեսերը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի առակի:
Առակը հիշատակում է միայն Ս. Ղուկաս ավետարանիչը: Առակի բովանդակությունը հետևյալն է. մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Հասկանալով, որ կարող է անգործ մնալ, տնտեսը խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար:
Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին`ասելով թե որքան երանելի կլինենք, եթե նույն ժրաջանությունը, որը դրսևորում ենք մեր նյութական կարիքների բավարարման համար, առավել ցուցաբերենք մեր հոգևոր կարիքների համար:
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արևելյան շրջանի նախկին դատախազ, 43-ամյա Ջեսիկա Աբերին մահացած են գտել իր տանը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով նրա նախկին գործընկերներին։
Աբերը հրաժարական էր տվել 2025 թվականի հունվարին՝ ԱՄՆ վարչակազմի փոփոխությունից հետո։
Ոստիկանությունը տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։
60 տարեկանում մահացել է ծաղրանկարիչ Արայիկ Օհանյանը։ Այս մասին հայտնում են նկարչի հարազատներն ու ընկերները։
Օհանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ շաբաթներ առաջ նա մեկնել էր Փարիզ՝ բուժման։ «Մի վառ գույն էլ պակասեց մեր քաղաքից։
Ես հավատում էի, որ ապաքինված հետ ես գալու Արզօ ջան, ես գիտեի, որ դու ուժեղ ես ու կհաղթահարես քեզ բաժին ընկած ցավը, բայց ավաղ քեզ երկինքը տարավ»,- գրել են ընկերները։
Թուրքական խոշոր հեռուստաալիքները դադարեցրել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո սկսված բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։ Հայտնում է News.am-ը:
Ավելի վաղ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը սպառնացել էր զրկել արտոնագրերից այն լրատվամիջոցներին, որոնք «հեռարձակումներ են իրականացնում օրենքի շրջանակներից դուրս»։
Բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումները, ի թիվս այլոց, դադարեցրել են TRT Haber-ը, NTV-ն և CNN Turk-ը:
Միաժամանակ այդ ԶԼՄ-ները շարունակում են լուսաբանել հանրահավաքները՝ հրապարակելով քաղաքական գործիչների ելույթներն ու քաղաքագետների կարծիքները։
Որոշ մասնավոր հեռուստաալիքներ, այդ թվում՝ Halk TV-ն, շարունակում են կադրեր հեռարձակել բողոքի ցույցերի վայրերից։