Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հունիսի 29-ին Ենոքավանում տեղի կունենա ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը:
Ենոքավանը Նիկոլ Փաշինյանի պապական գյուղն է։
Մարզպետարանը հայտնում է, որ «ՀայԲույս» Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը և դրա կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում` կենցաղ, բժշկություն, մշակույթ, արվեստ, ճարտարապետություն և այլն: Փառատոնի ընթացքում մասնակիցները պատրաստելու են խաղաղության ամենամեծ բրդուճը` լավաշից, հայկական բույսերից և պանրի տարբեր տեսակներից:
Նիկոլ Փաշինյանը միակողմանի կերպով, ապօրինաբար Ադրբեջանին է հանձնել ռազմավարական նշանակություն ունեցող, Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը վերահսկող սահմանային դիրքերը Կիրանցում, Ներքին Ոսկեպարում (Աշաղի Ասքիպարա), Բաղանիս-Այրումում, իսկ նրա պապական գյուղ Ենոքավանում պատրաստելու են խաղաղության ամենաերկար բրդուճը։
Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրություններ է տարածում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի գնդակոծությունների մասին, Իլհամ Ալիևը Հայաստանին նոր պահանջներ է առաջադրում ու սպառնալիքներ հնչեցնում, այդ պայմաններում խաղաղության ամենաերկար բրդուջ սարքելու համար առնվազն բույս՝ քոլ պետք է լինել»
Դե տղա է, թող Բագրատ սրբազանի պես հրապարակը լցնի.
Շարմազանովը՝ Փաշինյանին
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀԿ-ական գործիչ Էդուարդ Շարմազանովը «Նյուզ»-ի եթերում անդրադառնալով ՔՊ Քաղաքական ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է.
«Ինքը լեգիտիմ իրավունք է տալիս Իլհամ Ալիևին՝ հայ ժողովրդի հետ վարվել որպես զոհի ու ցեղասպանել:
Փաշինյանն այս հայտարարությամբ հերթական անգամ փաստացի ցույց է տալիս, որ ինքը պանթուրքիզմի և Ադրբեջանի դեսպանի գործառույթ է ստանձնել, կամ Ալիևի փաստաբանի:
Էս մարդն Ալիևի ձեռքերից մաքրում է արյունը...
Եթե ՀՀ վարչապետը տենց ա ասում, Ադրբեջանն ու Թուրքիան պիտի ասեն՝ լավ ենք արել, մորթել ենք»։
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կաչնվել է ՌԴ ԱԳՆ՝ կապված ամերիկյան ATACMS հրթիռներով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Սևաստոպոլի վրա հարձակման հետ:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Վաշինգթոնի կողմից հովանավորվող և զինվող Կիևի ռեժիմի արյունալի հանցագործության կապակցությամբ, որը հրթիռային հարված է հասցրել Սևաստոպոլի խաղաղ բնակչությանը։ Թրեյսիին ասվել է, որ ԱՄՆ-ի նման գործողությունները, որոնք նպատակ ունեն խրախուսելու Ուկրաինայի իշխանություններին՝ շարունակելու ռազմական գործողությունները մինչև «վերջին ուկրաինացին», անպատիժ չեն մնա։ Անշուշտ, պատասխան միջոցներ կկիրառվեն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Օկուպացված Արցախի իշխանությունների դեմ քրեական գործերը շուտով կփոխանցվեն դատարան։ Այս մասին Ստեփանակերտում հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, գրում է APA-ն։
«Նրանց բոլոր իրավունքներն ապահովված են օրենսդրության և միջազգային կոնվենցիաներին համապատասխան։ Նրանք ապահովված են փաստաբաններով և թարգմանիչներով:
Այս պահին մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին։
Ծանոթացման փուլն ավարտելուց հետո մեղադրական եզրակացությունը կներկայացվի դատարան»,- ասել է Ալիևը։
Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Տեղեկություններ են շրջանառվում, որ Արարատի մարզում գտնվող որոշ զորամասերի սպայակազմն արդեն զգուշացվել է մոտալուտ փոփոխությունների` «սահմանազատման-սահմանագծման» և շուտով տեղի ունենալիք փոփոխությունների մասին։
Դժվար չէ կռահել՝ ինչի մասին է խոսքը. Տիգրանաշեն գյուղի և ռազմավարական նշանակություն ունեցող հսկայածավալ հարակից տարածքների հանցավոր հանձնումը մտել է գործնական փուլ, որի հետևանքով բանակի կողմից պահվող դիրքերը նվիրվելու են թշնամուն, սպայակազմը կկրճատվի (բանակը կգլխատվի) իսկ հետ քաշված ճանապարհամերձ հատվածներում, որտեղ հավանաբար կրկին «ծառեր կտնկվեն», կկանգնեն ԱԱԾ-ի ստորաբաժանումները։
Շուտով Սրբազանի գլխավորությամբ Շարժման նվիրյալները ստիպված կլինեն հերթապահել Տիգրանաշենում, հետո կրկին ականատես կլինենք հանցավոր գործարքի դրսևորումներին․ հայկական զինանշանով ղզլբաշների ու ղարափափախների ջոկատների ներդրում Տիգրանաշեն, ծեծուջարդ թյուրքական մեթոդներով, հանրահավաքներ, ընդվզումներ, նիկոլաթուրքական քարոզչամեքենայի մոլեգնող «հիմնավորումներ», թե ինչու է անհրաժեշտ հայրենիքը վաճառելը։
Զուգահեռ կլինեն ձերբակալումներ՝ Տիգրանաշենի այգիներում խնձոր ուտելու դրդման մեղադրանքներով։ Կսկսվի թուրքական ազդեցության սրիկաների, դեմագոգների, բթացածների և ժողովրդի մոլորեցված մի մեծ հատվածի կողմից Սրբազանին ու Շարժման առանցքային դեմքերին նոր պիտակումներ ու որակումներ շռայլելու նոր փուլը։
Արդյունքում թշնամին կստանա հայորդիների արյամբ նվաճած մեր Հայրենիքի մի լավ կտոր, Իրան-Հայաստան մայրուղին, իսկ Վայոց ձորի և Սյունիքի կապը Երևանի հետ կախված կլինի տառացիորեն մի ադրբեջանցի սերժանտի թնդանոթի քմահաճույքից։
Հայ ժողովուրդն ու ՀՀ-ն կկանգնեն մի նոր արհավիրքի առաջ, իսկ Փաշինյանի խունտան կստանա ևս մի որոշ շրջան իշխանավարելու և թշնամու հետ նոր հանցավոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն:
Հ.Գ. Ահա թե ինչ էր նշանակում` ասֆալտապատել մայրուղին, բացի Տիգրանաշենի` տխրահռչակ ամերիկյան նավիգացիոն GPS համակարգով Ադրբեջան համարվող հատվածից։
Ամեն ինչ, այդ թվում Արցախի պատերազմն ու հանձնումը, հստակ պլանավորված էր դեռ 2019֊ին, իսկ միգուցե ավելի՞ շուտ...»։
Հունիսի 3-ին HayqNews.am-ը հարցում էր հղել ՀՀ Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը: Սահմանազատման-սահմանագծման գործընթացի ֆոնին մեր այս հարցման նպատակն է եղել տեղեկացնելու հանրությանը (հետագայում անակնկալի չգալու համար), թե իշխանությունը ո՞ր տարածքներն է համարում Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածք և, որո՞նք են սահմանազատում-սահմանագծում անվան տակ անցնելու սահմանից այն կողմ՝ հարևան-թշնամի երկրին՝ Ադրբեջանին:
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարությունը հղում է արել նախկինում արված պաշտոնական պարզաբանումներին և հայտարարություններին: Այսինքն՝ Ի՞նչ է ստացվում. ՊՆ-ն չգիտի՞ որն է Հայաստանի սուվերեն տարածքը, թե՞ վախենում է ներկայացնել՝ հետագայում «չսխալվելու» համար:
Ստորև ներկայացնում ենք մեր հարցումն ու ՊՆ-ի պատասխանը.


Օկուպացված Ստեփանակերտ քաղաքում ներկայումս աշխատանքներ են տարվում մարդկանց իրենց տները վերադարձնելու և տարածաշրջանը զարգացնելու ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, տեղեկությունը հայտնել է Ստեփանակերտում, Մարտակերտում և Իվանյանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը՝ Արցախի օկուպացված մայրաքաղաքաղաքում «Շրջակա միջավայրի ամրապնդման գործում կթրթության և իրավապահ միջոցառումների դերը» թեմայով գիտագործնական համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով, Ստեփանակերտում և հարակից շրջաններում բնակեցումը կշարունակվի մոտ ապագայում.
«Այս պահին Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ապրում է ավելի քան 3 հազար քաղաքացի, դրանք պետական ձեռնարկությունների աշխատակիցներ են, բիզնեսով զբաղվող մարդիկ, ներկայում քաղաքում գործում է 43 օբյեկտ, որտեղ աշխատում է 322 մարդ, առաջիկայում նախատեսվում է բացել ևս 37 օբյեկտ։
Ղարաբաղի համալսարանի բացումից հետո նախատեսվում է ավելացնել բնակիչների թիվը և բացել նոր օբյեկտներ»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ քպ ղեկավարը հայտարարում է, որ սխալ է գործել` 2018-ին անկեղծ չասելով հանրությանը, որ Արցախը պետք է հանձնի, սա կրկնակի ողբերգության մասին է խոսում:
Այն, ինչ արեց քպ-ն Արցախի ու ՀՀ մի շարք բնակավայրերի նկատմամբ, ցավոք, արդեն սարսափելի իրականություն է:
Բայց միաժամանակ հարց է առաջանում` ունի՞ որևէ մեկը երաշխիք, որ վաղը, մեկ ամիս կամ մեկ տարի հետո, ՀՀ հերթական տարածքը հանձնելիս Փաշինյանը չի ասի` գիտե՞ք, ես մեղավոր եմ, որ օրինակ` 2023 կամ 24 թվականին ձեզ չէի ասել, որ մեզ միայն Երևանն էլ բավարար է` ինքնիշխան, լեգիտիմ պետություն ունենալու համար:
Իրավիճակի ողջ աղետը նաև սրանում է, որ ոչ մեկ չգիտի, թե ինչ է կուլիսներում պայմանավորվել քպ վերնախավը և զիջողականության քաղաքականությունը որտե՞ղ և ե՞րբ է վերջանում»:
Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր ալիքում հարցում է անցկացնում՝ հետևյալ թեմայով․ «Ի՞նչ եք կարծում, կաթողիկոսի օրհնությամբ և «դաշնակցի» օգնությամբ քաղաքական հաջորդ փուլում ո՞ւմ դեմքով հանդես կգա քոչարյանասերժական ընդդիմությունը.
Արման Թաթոյան
Լևոն Քոչարյան
Հայկ Մարության
Անդրանիկ Թևանյան
Արշակ Կարապետյան
Սամվել Շահրամանյան
Բագրատ Գալստանյան
Այլ»։